Թևանյան Անդրանիկ, դու ո՞ւմ շահերի ներկայացուցիչն ես եղել, երբ տարիներ շարունակ աշխատել ես նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դեմ։

Ներքաղաքական
«Լսեցի Անդրանիկ Թևանյանի հարցազրույցը և հասկացա, որ մեր քաղաքական դաշտում իրավիճակը զգալիորեն լարված է։ Մարդիկ կան, որ խառն են, չգիտեն, թե ինչ են խոսում: Դա երևի նրանից է, որ անպատասխանատու են ու շատ խղճուկ և քաղաքականապես տգետ:
 
Դուք կարող եք հարցնել՝ ինչու։ Պատասխանում եմ՝ քանի որ որոշ ուժեր կրկին փորձում են ՀՀԿ-ի դեմ օգտագործել կեղտոտ, զզվելի քարոզչական հնարքներ՝ ինքնահաստատվելու համար՝ պնդելով, որ Նիկոլ Փաշինյանը ազդեցության տակ է գտնվում նախկին իշխանությունների կողմից։
 
Հիմա մի քանի հարց.
 
Թևանյան Անդրանիկ, դու ո՞ւմ շահերի ներկայացուցիչն ես եղել, երբ տարիներ շարունակ աշխատել ես նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դեմ։ Ո՞վ էր քո պատվիրատուն, երբ մասնակցում էիր նախագահի դեմ կազմակերպված ցույցերին և Ազատության հրապարակում цитում էիր «Իլհամ Ալիևի» խոսքը, ուղղված նախագահ Սերժ Սարգսյանին։
 
Դու ո՞ւմ կատարածուն էիր, երբ 2018 թվականին մասնակցում էիր արշավներին, ինչպես նաև նախորդ տարիների իրադարձություններին՝ ուղղակի և անուղղակի մասնակցությամբ։ Ո՞վ էր քո պատվիրատուն, երբ փորձում էիր 2018 թվականին հակապետական արկածախնդրություն կազմակերպել։
 
Դու ո՞ւմ շահերի ներկայացուցիչն էիր, երբ քո թիմում և ցուցակում հայտնվեց Զարուհի Փոստանջյանը, ով աշխատում էր ՀՀ գործող նախագահի և Հայաստանի Հանրապետության շահերի դեմ։ Իսկ Զարուհին, ո՞ւմ շահերի ներկայացուցիչ էր, երբ 2018 թվականին բեմից ցանկանում էր գովերգել թուրքական ծագմամբ իշխանափոխությունն ու հանդես գալ Նիկոլի կողքին։
 
Ովքե՞ր են նրանք, ովքեր քո միջոցով փորձում են իբրև թե Նիկոլին հակադրվել և հրապարակներում ՀՀԿ նախագահի դեմ դիրքավորվել։ Ես կարող եմ պատասխանել այս հարցերին, սակայն թող այս հարցերը քեզ տան մեր հարգելի քաղաքացիները, ում փորձում ես մոլորեցնել, սակայն դա քեզ չի հաջողվում, քանի որ հասարակությունը քեզ չի վստահում։
 
Հ.Գ. Հանրապետականների հետ, մասնավորապես Էդուարդ Շարմազանովի և իմ հետ, Սոչի քաղաքում, դու նման տեսակետներ չէիր արտահայտում։ Մեր խոսակցությանն, իհարկե, չեմ անդրադառնա։ Քաղաքական դիվիդենտը երբեք մարդու բարոյականությունից ավելի կարևոր չի, և կրկին նշում եմ, որ դու հանրապետականների ներկայությամբ նման տեսակետներ չես արտահայտել, երբ դեմ դիմաց եղել ես մեր առաջ։ Ամոթ է, որ հեռուստաեթերից լկտիաբար ստում ես՝ էժանագին (дешевый) PR-ի համար», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ:
https://iravunk.com/sim/?p=289844&l=am/
ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը