Ադրբեջանը նոր փորձ է անում խեղաթյուրել և յուրացնել Արցախի հայկական մշակութային ժառանգությունը

Հասարակություն

Արցախի թեմը ահազանգում է Արցախի հայկական մշակութային ժառանգության խեղաթյուրման և յուրացման նոր փորձի մասին․

Աղվանից եկեղեցու պատմության ու էթնիկ պատկանելության հիմնահարցերը 20-րդ դարի առաջին տասնամյակներից ի վեր և հատկապես վերջին ժամանակներում եղել ու շարունակում են մնալ տարբեր երկրների գիտնականների ուշադրության կենտրոնում: Տպագրվել են բազմաթիվ աշխատություններ, մենագրություններ, ժողովածուներ, հոդվածներ, կազմակերպվել են բազմաթիվ միջազգային գիտաժողովներ ու կոնֆերանսներ, որոնցում ներկայացվել են Աղվանից եկեղեցու գործունեությանն առնչվող տարաբնույթ հիմնահարցեր, որոնց թվում նաև էթնիկ պատկանելության հիմնահարցը՝ և՛ մակերեսային, և՛ խորքային մեկնաբանություններով ու տարաբնույթ հիմնավորումներով: Կարևոր է ընդգծել այն փաստը, որ բոլոր ուսումնասիրությունների համար կարևոր հիմք են հանդիսացել հիմնականում հայկական սկզբնաղբյուրները, ինչն էլ միանգամայն պարզ ու տրամաբանական է։ Սակայն ստիպված ենք արձանագրել, որ երբեմն հենց սկզբնաղբյուրների օգտագործման գործընթացում թույլ են տրվել նաև գիտական ոչ համարժեք ու պատշաճ մոտեցումներ, որոնք առավելապես պայմանավորված են քաղաքական հանգամանքներով:

Զավեշտականը, թերևս, հիշյալ սկզբնաղբյուրների նպատակային խեղաթյուրումներն են: Այս առումով անգերազանցելի են ադրբեջանցի պատմաբանները, ովքեր, իրենց քաղաքական շահերով պայմանավորված, կամայականորեն օգտագործելով դրանց տարբեր թարգմանությունները, ոչ միայն խառնաշփոթ են ստեղծել ինչպես Աղվանից եկեղեցու, այնպես էլ ողջ Արևելյան Այսրկովկասի պատմության շուրջ, այլև իրենց հորինած հակագիտական, միանգամայն հիմնազուրկ «պատմություններով» պատմագիտության անվան տակ ողողել են ամենատարբեր գիտական, տեղեկատվական, քարոզչական հարթակները, ինչն էլ բացասական ազդեցություն է ունեցել, ունենում և շարունակաբար ունենալու է ժողովուրդների հարաբերությունների վրա՝ իրենց քաղաքական անհաճո հետևանքներով։

Վատիկանի “L'Osservatore Romano” պաշտոնաթերթում վերջերս հրապարակված «Ճամփորդություն հին Կովկասյան Ալբանիայում դեպի քրիստոնեության արմատները. Դադիվանքը, Գանձասարը և Խաթրավանքը ամպերի մեջ» վերնագրով գրառումը (հեղինակ՝ Ռոսելա Ֆաբիանի) ադրբեջանական քարոզչամեքենային մատուցված ակնհայտ ծառայություններից է՝ տարածաշրջանի և նրա բնիկ հայ ժողովրդի ստեղծած հոգևոր-մշակութային ժառանգության իրական պատմության միանգամայն կեղծ ու հիմնազուրկ ներկայացման հերթական փորձ:

Այցելելով Ադրբեջան և մասնավորապես ներկայումս օկուպացված Արցախի Հանրապետության տարածք՝ հեղինակը, Ադրբեջանի քիմքին համապատասխան, ջանացել է նոր շունչ հաղորդել այդ երկրի կողմից մոգոնված հայկական մշակութային արժեքների «աղվանական ծագումնաբանության առասպելին»:

Նման քարոզչանյութը հրապարակելուց առաջ հեղինակը, իհարկե, եթե նպատակ ունենար ոչ թե պատվիրված տեսություններ մոգոնելու, այլ իր այցելած վայրերի իրական պատմությունը ներկայացնելու, նախ պետք է փորձեր գոնե հպանցիկ ծանոթանալու ընդամենն ամիսներ առաջ տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին, դրանց դրդապատճառներին, այնուհետև իր այցելած և մատնանշած Դադիվանքի, Գանձասարի, Խաթրավանքի իրական պատմությանը, նրանց պատերին ու շրջակայքում սփռված տասնյակ հարյուրների հասնող արձանագրություններից գոնե մեկ-երկուսի բովանդակությանը, կամ փորձեր հասկանալ, թե դրանք ինչ լեզվով են գրված, կամ ինչու են հենց հայերեն լեզվով գրված: Այս դեպքում միգուցե ներքին խիղճն ու բարոյականությունը թույլ չտային նմանատիպ պատմություններ հորինելու և քրիստոնեական արժեքների բնույթին ու բովանդակությանը հակասող հորինվածքներ ձևակերպելու և հրապարակելու:

Նման կեղծ ու անհիմն քարոզչությունը միանգամայն դատապարտելի ու անհարգալից վերաբերմունքի դրսևորում է ոչ միայն հայ ժողովրդի, նրա հոգևոր կառույցը հանդիսացող Հայ Առաքելական եկեղեցու բազմադարյան պատմություն, հոգևոր ու գաղափարաքաղաքական հարուստ կենսագրություն ունեցող նշանավոր հոգևոր-մշակութային կենտրոնների, այլև ընդհանրապես համաշխարհային քրիստոնեական քաղաքակրթության պատմության նկատմամբ:

https://iravunk.com/sim/?p=289780&l=am/
ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը