Փամբուխչյանն ունի 16 օր՝ քաղաքապետարանն իրենով անելու համար
ՆերքաղաքականԵրեւանի քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆՆ օգոստոսի 1-ից 16-ը ներառյալ կգտնվի արձակուրդում։ Այս մասին տեղեկացրել է քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Այսպիսով՝ Ավինյանի բացակայության ընթացքում նրան կփոխարինի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Հենց սա էլ պատճառ է դարձել, որ քաղաքապետարանում լարումներ առաջանան:
Քաղաքապետարանի կուլիսներում շրջանառվում են շշուկներ, թե Փամբուխչյանն այս օրերն օգտագործելու է՝ Ավինյանի աթոռն ու ավինյանականներին իրենով անելու համար: Վստահ են՝ ըստ իրավիճակի ու հարմար պահի, Ավինյանին փոխարինլու են Փամբուխչյանով, ինչի համար նախ կոմպրոմատներ է պետք Ավինյանի դեմ, ապա անհրաժեշտ քանակի համախոհներ՝ նրան գահընկեց անելու համար:
Մյուս կողմից էլ Ավինյանի հավատարիմները, աչքները չորս արած, ականջները սրած՝ փնտրում են դավաճանների եւ գերլարված պահում Փամբուխչյանին: Այնպես որ, Ավինյանի սիրտն արձակուրդներին ոչ թե լեռներում կլինի, այլ` քաղաքապետարանի «ժուչոկների» հետ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=289710&l=am/