Ադրբեջանը լրջագույն կերպով պատերազմի է պատրաստվում. Վան Համբարձումյան

Ներքաղաքական
ԱՄՆ Պետդեպարտամենտը պատասխանել է հայ-ամերիկյան զորավարժություններին եւ Բաքվի արձագանքին, ինչպես նաեւ այս տարվա նոյեմբերին ԱՄՆ ընտրություններից հետո Հայաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության հնարավոր փոփոխություններին վերաբերող հարցերին: Մասնավորապես՝ Պետդեպարտամենտն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները երկարամյա գործընկերություն ունի Հայաստանի հետ, որի օրինակն է Կանզասի ազգային գվարդիայի հետ նրա շարունակական համագործակցությունը՝ Պաշտպանության նախարարության Ազգային գործընկերության ծրագրի շրջանակներում: Միացյալ Նահանգներից նաեւ նշել են, որ պաշտպանական եւ անվտանգության առանձին հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, ներառյալ համագործակցությունը բազմազգ զորավարժություններում, ինչպիսիք են վերջերս Agile Spirit-ը Վրաստանում, ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» եւ մի շարք այլ երկկողմ ձեւաչափեր, որոնք իրականացվում են պաշտպանության նախարարության Պետական ​​գործընկերության ծրագրով: Այս մասին «Իրավունքը» զրուցել է ռազմական փորձագետ ՎԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ հետ:
 
«ԹՇՆԱՄԻՆ ԱՍԵՍ ՍՅՈՒՆԻՔԸ ՍԵՂՄԵԼ Է ԵՐԿՈՒ ԿՈՂՄԻՑ»
 
— Ըստ շրջանառվող լուրերի` Ադրբեջանը Հայաստանի հետ ողջ երկայնքով սկսել է բանակային ստորաբաժանումների կուտակումներ: Ինչպե՞ս կմեկնաբանեք ստեղծված իրավիճակը:
 
— Ադրբեջանական կողմը դեռեւս չի հանգստացել, քանի որ դեռ ունի ռազմավարական նպատակներ՝ կյանքի կոչելու համար: Խոսքը հարձակվողական ստորաբաժանումների մասին է: Թշնամին ասես Սյունիքը սեղմել է երկու կողմից, եւ այն ուժերը, որոնք որ կուտակում են՝ դրանցից բացի կան նաեւ գործընթացներ, որոնք ադրբեջանցին միշտ անում է պատերազմից առաջ:
Հակառակ կողմում զորքեր կուտակելուց զատ՝ նաեւ այլ քայլեր է իրականացնում, ինչը եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ վերջիններս լրջագույն կերպով պատերազմի են պատրաստվում: Երասխից մինչեւ Մեղրի, Ագարակ զորքեր են կուտակել: Լեռնային Ղարաբաղը, քանի որ անցել է Ադրբեջանին՝ դրա համար Սանասարում, Քարվաճառում, Լաչինում զորքեր են կուտակել: Դրան գումարած Գեղարքունիքի ուղղությամբ՝ Իշխանասարով, Ջերմուկի ոլորաններով մեծ քանակի զորքեր են կուտակում, նաեւ` Տավուշի մարզում: Թե ինչ զորքեր են կուտակում, պետք է նշեմ, որ զրահատանկային տեխնիկայից սկսած մինչեւ զրահապատ փոխադրիչներ անվերջ կարելի է թվարկել: Մեկ զինատեսակը պարզապես անբացատրելի է, թե ինչեր կարող է կատարել: Հատուկ ջոկատայիններով հարձակողական ուժեր են վերջիններս կուտակում: Պետք է շեշտեմ նաեւ մի կարեւոր հանգամանք, ինչի մասին տարիներ առաջ եւս նախազգուշացրել էի:
 
Ադրբեջանական կողմը շահագրգռված չէ խաղաղության պայմանագիր ստորագրելուն, քանի որ ունի ահռելի ախորժակներ, որոնցից ամենաքիչը Սյունիքն է: Խաղաղության պայմանագրով չեն կարողանալու դա «պոկել», քանի որ ամեն ինչ չէ, որ Խորհրդային Ադրբեջանի տարածքում է եղել, բայց նրանց ամբողջ ախորժակը Սյունիքն է: Նրանց պատերազմ է պետք հատկապես այն բանի համար, որ հայկական կողմը սկսել է քիչ, թե շատ զինված ուժերը վերակենդանացնել, նոր սպառազինություն ձեռք բերել, ինչն ադրբեջանական կողմը հասկանում է: Ադրբեջանական կողմի նպատակն էլ հենց մեր կողմից ձեռք բերված սպառազինությունները վերացնելն է:
 
— Այսինքն՝ պնդում եք, որ Բաքուն պատրաստվում է ոչ թե խաղաղության պայմանագրի կնքման, այլ` Հայաստանի վրա նոր ուժային ճնշմա՞ն: Հայաստանը պատրա՞ստ է այս նոր մարտահրավերներին:
 
— Այո: Ընդ որում՝ տարբեր ուղղություններով: Ինչ վերաբերում է Հայաստանին, ուզես, թե չուզես՝ պետք է պայքարես: Հիմա Հայաստանի Հանրապետության հարցն այն է, որ կարող էր առավել քան լավ նախապատրաստվեր, որպեսզի պատերազմը սկսվելուց հետո միանգամից սկսվեր Զինված ուժերի վերակենդանացման գործընթացը: Դա ուշ սկսվեց: Այո, Հնդկաստանի Հանրապետության հետ լուրջ գործընթաց է եղել: Ֆրանսիայի Հանրապետության հետ սկսվել է լուրջ գործընթաց, որը խոստումնալից է եղել, սակայն այն ուշ է սկսվել: Ադրբեջանական կողմը մինչ պատերազմը ուներ ռազմական հավասարակշռություն եւ պատերազմից հետո ասես առավել քիչ կորուստներ գրանցեց՝ քան հայկական կողմը:
 
Դրանից հետո հակառակ կողմը սկսել է շատ նկատելի կերպով վերազինվել եւ այժմ սկսել են այն երկրներից սպառազինություն ձեռք բերել, որոնցից նախկինում ձեռք չէին բերի, օրինակ` Սերբիայից: Պետք է ընդունենք, որ կա խախտված հավասարակշռություն, բայց պատերազմն էլ անհավանական իրավիճակում կատարվելիք գործողություն է, ինչից եւս հնարավոր չէ խուսափել եւ պետք է պատրաստ լինել դրան: Խախտված հավասարակշռությունը դեռեւս դատավճիռ չէ:
Հայաստանի համար կան հասանելի միջոցներ, որոնց շնորհիվ նույնպես հնարավոր է մինիմալիզացնել եւ Զինված ուժերի մարտունակությունը կտրուկ ավելացնել: Ադրբեջանական կողմի ախորժակն այնքան է բացվել, որ իրենք առաջարկում են, ենթադրենք, 1984 թվականի քարտեզներով առաջնորդվել եւ ուզում են նաեւ տարածքներ, որի իրավունքն իրենք չունեն: Այսինքն` նրանց ախորժակն այնքան մեծ է, որ գալու են եւ բախվելու են մի այնպիսի տեղի, որտեղ սկսվելու է պատերազմ:
 
Ցավոք սրտի, իրենք նվերի նման որքան կարողանում են հայկական կողմից ստանում են տարածքներ, սակայն նրանց ախորժակը դեռեւս չի բավարարվել: Նրանք դելիմիտացիա եւ դեմարկացիա չեն անցկացնելու, քանի որ դա մի գործընթաց է, որտեղ կլինի փոխզիջում: Հայկական կողմից 150 քառ.մ օկուպացրել են: Խոսքը միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի մասին է: Հակառակ կողմը մտադիր չէ ոչինչ զիջել, եւ դա բոլորովին սահմանազատում կամ սահմանագծում չէ, այլ պարզապես ինքնախաբեություն է:
 
«ԹՈՒՐՔԻԱ-ԻՍՐԱՅԵԼ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԻՆՔՍ ԼՈՒՐՋ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ»
 
— Էրդողանական հայտարարություններից հետո մի շարք միջազգային փորձագետներ սկսեցին անոնսավորել, թե՝ կարող է տեղի ունենալ Թուրքիա-Իսրայել պատերազմ: Ինչպիսի՞ անդրադարձ այն կարող է ունենալ մեր երկրի վրա:
 
— Թուրքիա-Իսրայել պատերազմը ես ինքս լուրջ չեմ համարում, քանի որ Թուրքիայի Հանրապետությունն ունի շատ զինված ուժեր: Դրանց գումարած, Թուրքիան ունի նաեւ որոշակի խնդիրներ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, քանի որ գիտենք, թե ինչպես են նրանց հարաբերությունները ժամանակ առ ժամանակ սրվում: Այս ֆոնին եթե Իսրայելի նման հզոր երկրի հետ էլ մտնի պատերազմի մեջ՝ նրա համար շատ վատ կլինի: Մի քանի վարկածներ կան նաեւ, ըստ որոնց, կարելի է ենթադրել, որ Իրան-Իսրայել պատերազմն անխուսափելի է: Այսինքն, տարածաշրջանն այսպես, թե այնպես մտնելու է այդ պատերազմի մեջ, սակայն, թե ինչպես դա կանդրադառնա Հայաստանի Հանրապետության վրա՝ շատ լուրջ թեմա է: Կարելի է ասել, որ լուրջ մարտահրավերներ են սպասվում, սակայն Հայաստանը ոչ մի կերպ, կարծես թե, չի նախապատրաստվում: Կա վարկած, որ Իսրայելը ճեղքելու է Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ հարվածի, ինչը վստահ եմ, որ կարող է անել: Նրանց եթե հարված հասցվեց, ապա Հայաստանի Հանրապետության մթնոլորտը աղտոտվելու է: Հայաստանի ռադիացիայի ֆոնը ես պարզապես չեմ ուզում ասել, թե ինչի կվերածվի:
 
Քիմիական զենքի պաշարներն Իրանի Իսլամական Հանրապետությանը եթե հարված հասցրեց, իսկ Իսրայելը դրանց հարված է հասցնելու է, ապա պատկերացնու՞մ եք, թե այդ ամենն ինչպիսի՞ ազդեցություն կունենա Հայաստանի վրա: Հայաստանի Հանրապետությունն այժմ պետք է նստեր եւ պատրաստվեր, բնակչության շրջանում համապատասխան պրոֆիլակտիկ աշխատանքներ պետք է իրականացվեին, բուժհաստատություններում պետք է համապատասխան ռադիացիոն պաշտպանիչ հանդերձանք լիներ, դեղորայք, սակայն, կարծես, ոչինչ չի արվում:
 
— ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանեի սպանությունն Իրանում կարո՞ղ է տարածաշրջանը նոր պատերազմի շեմին կանգնեցնել՝ այս կողմից:
 
— Միանշանակ, քանի որ Իսմայիլ Հանեի լիկվիդացումը, այն էլ՝ Թեհրանում, Իրանի Իսլամական Հանրապետությունը կուլ չի տալու, քանի որ Իրանի եւ Իսրայելի լարվածությունն արդեն հասել էր պիկին, իսկ Իսմայիլ Խանը Համասի ղեկավարն էր, հրամանատարը: Ես ինքս եւս տեւական ժամանակ է, ինչ գրում եմ, որ շուտով Իսրայելը լիկվիդացնելու է նրան, բայց նաեւ մտածում էի, որ դա Քաթարում կանեն, բայց որ կանեին Թեհրանում, չէի պատկերացնում: Արեցին Թեհրանում՝ այն էլ այն ժամանակ, երբ բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաներ, ԶԼՄ-ներ, բոլորը հավաքված էին, որ պետք է նոր նախագահի երդմնակալության արարողությունը լուսաբանեին, եւ այդ ժամանակ տեղի է ունենում լիկվիդացում: Եթե չեմ սխալվում, Հայաստանի Հանրապետության վարչապետն էլ է այնտեղ եղել:
 
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
 
 
 
https://iravunk.com/sim/?p=289699&l=am/
ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ