Ռուսները հեռացան, իսկ ՔՊ-ական պատգամավորները փախան հարցերից

Տեսանյութեր

«Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների հրաժեշտի արարողությանն իրենք իրենցից, չգիտես ինչու, գոհ, եկել ու «ցցվել» էին ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովն ու Վահե Ղալումյանը: Տպավորություն էր, որ եկել էին իրենց լուռ ներկայությամբ համոզվելու՝ հաստա՞տ ռուսները գնում են:

«Իրավունքն» արարողությունից հետո նախ փորձեց ռուս սահմանապահների հեռանալու վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ավելի շատ նիկոլազգի, քան թե` ռուս ԱԼԵՔՍԵՅ ՍԱՆԴԻԿՈՎԻՑ.

Հարմար չի, չեմ մեկնաբանում:

— Տեղի ունեցած արարողության մասի՞ն էլ ոչ մի ասելիք չունեք:

Մեկնաբանություն չունեմ, միջոցառում է, մասնակցել ենք:

— Ուրա՞խ եք, որ ռուսները հեռանում են օդանավակայանից:

Եղբայր, ուրախության կամ տխրության ինչ բան ա, միջոցառում ա, մասնակցում էինք:

Եվ թեպետ ոչ մի կծու-թթու հարց չէինք տվել Սանդիկովին, նա ուղղակի փախավ զրույցից: Իսկ ՎԱՀԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԸ սկզբում ավելի «դուխով» էր: Որոշեց հարցերին պատասխանելու փոխարեն՝ նախ բեյջ պահանջել՝ համոզվելու համար, որ իրեն հարց տվողը լրագրող է: Պարզվեց՝ բեյջն առկա է, բայց այ իր մանդատն իր մոտ չէր: Պատճառաբանեց, թե՝ դե իրեն ճանաչում են: Չնայած նրան, որ արարողության ժամանակ քչերը տեղը բերեցին, որ Սանդիկովի հետինն էլ էր պատգամավոր: Ինչեւէ, վերադարձանք հարցերին:

— Դուք գո՞հ եք այս իրողությունից, ռուս սահմանապահները հեռանում են օդանավակայանից:

Մեկնաբանելու կարիք չեմ տեսնում, քանի որ սա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածության արդյունքում է եղել:

Կարծում եք՝ Հայաստանը կկարողանա՞ միայնակ իրականացնել օդային սահմանի պահպանությունը՝ առանց ռուս սահմանապահների օգնության:

Իհարկե…

Ահա այսպես էլ ավարտվեց զրույցը, ինքն իր ասածից զարմացած՝ Ղալումյանն էլ հեռացավ Սանդիկովի հետքերով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=289593&l=am/
ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը