Նաեւ եվրակեղծարա՞ր
Ներքաղաքական«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ ՄՈՎՍԵՍ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԸ հայտարարություն է տարածել հունիսի 5-ին տեղի ունեցած ԵՄ-ՀՀ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամների ընտրության մրցույթի արդյունքների վերաբերյալ՝ մասնավորապես նշելով. «Ըստ դիտարկման արդյունքների` մրցույթի կազմակերպման եւ անցկացման ընթացքում տեղի են ունեցել մի շարք բացթողումներ, սխալներ, որոնք կարելի է համարել նաեւ դիտավորյալ, կոռուպցիոն համագործակցություն` ուղղորդված առանձին խմբի անձանց կողմից»։ Արիստակեսյանը տեղեկացրել է, որ իրենց կազմակերպությունը մասնակցում էր մրցույթին որպես ընտրող եւ իրականացրել է մրցույթի կազմակերպման ու անցկացման դիտարկում (մոնիթորինգ): Մինչդեռ. «Մրցույթի կազմակերպման եւ անցկացման գործում թերացել են ինչպես ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ քարտուղարությունը, այնպես էլ` ՀԸԳՀ ՔՀՊ անդամների մրցութային հանձնաժողովը: Այսպես, նրանք պատշաճորեն չեն կատարել ԵՄ-ՀՀ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» 366-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական հասարակության պլատֆորմի հայաստանյան հասարակական կազմակերպությունների եւ հիմնադրամների կազմի ձեւավորման կարգով սահմանված իրենց լիազորությունները…»: Մինչ հայտարարության մեջ կետ առ կետ Արիստակեսյանը նշում է այլ կեղծիքների մասին, «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ, ԵՄ-ՀՀ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» Քաղաքացիական հասարակության պլատֆորմի հիմնական անդամ Հովսեփ Խուրշուդյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում վստահեցրել է. «Հայտարարությունը ծայրից ծայր զրպարտություն է»:
https://iravunk.com/sim/?p=289565&l=am/