Օլիմպիական խաղերում շատերը տեսան ինչ-որ անպատկառ կամ հեգնանքային տարրեր, ինքս, անկեղծ ասած, այդպես չեմ տեսնում. Խզմալյան

Ներքաղաքական
Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության շուրջ միջազգային տարբեր հայտնի դեմքեր քննադատաբար մեկնաբանումներ կատարեցին: Դրան անգամ անդրադարձել է Tesla-ի, X-ի եւ Space X-ի սեփականատեր Իլոն Մասկը՝ արարողությունը համարելով «չափազանց վիրավորական քրիստոնյաների համար»: Մինչդեռ բացման արարողության գեղարվեստական ղեկավար Թոմաս Ժոլին նշել է, որ շփոթված է շոուի վերաբերյալ բացասական արձագանքներից: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԻ հետ:
 
​ — Այն եվրոպական արժեքները, որոնք այդքան փորձ է արվում սերմանել հանրությանը, այսպիսի՞ տեսք ունի, ինչի ականատեսը եղանք Օլիմպիադայի բացման արարողության շոուի ժամանակ:
 
— Կարծում եմ, որ Օլիմպիական խաղերը՝ դրանք երիտասարդության, ազատության եւ մշակույթի տոն են: Չմոռանանք նաեւ, որ դա հեթանոսական, հին հունական, նախաքրիստոնեական ավանդություն է, եւ որ մեր արքաները պատիվ էին համարում այնտեղ հանդես գալ եւ հաղթում էին: Ինչ վերաբերում է այս իրավիճակին՝ վերջերս, ցավոք սրտի, օլիմպիական խաղերը եւ մեծ մրցաշարերը դառնում են ավելի շատ քաղաքական գաղափարախոսությունների մրցաշարեր, եւ սպորտը երկրորդ տեղ է այնտեղ զբաղեցնում: Դա երեւի բնական է: Անձամբ ինձ հիացրին, քանի որ ես տարիներ շարունակ նայել էի եւ նայում էի տարբեր բացումներ ու տեսնում էի, որ ստաբիլ երկրները օգտագործում են դա իրենց մշակույթը եւ գաղափարախոսությունը ցուցադրելու համար: Եթե Ռուսաստանը փորձում էր Սոչիի խաղերի օրոք իր գերակայությունը եւ գաղափարական առավելությունը ցույց տալ, դա միշտ ինչ-որ կայսերական ռազմականացված բնույթ է կրում: Այս առումով փարիզյան խաղերի բացումն իսկապես կառնավալային հրաշալի հանդես էր, որը հիշեցրեց ամենակարեւորը, որ սա ազատության, երիտասարդության տոն է: Բավական ազդեցիկ բյուջե օգտագործվեց: Որքան գիտեմ` 4 միլիարդ եվրո, համեմատելու համար ասեմ, որ Սոչիի ծախսերը մոտ 50 միլիարդ էին: Հասկանալի է, որ զգալի մասը գրպանվեց: Այնուամենայնիվ, Փարիզը հիշեցրեց բոլորիս, որ դա եվրոպական մայրաքաղաք է: Փարիզը երիտասարդության, ազատության, հումորի մայրաքաղաք է:
 
— Շատերն այդ ամենը բնորոշեցին՝ որպես քրիստոնեության նկատմամբ ցուցաբերած ծաղր: Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը:
 
— Այնտեղ շատերը տեսան ինչ-որ անպատկառ կամ հեգնանքային տարրեր, իսկ ես, անկեղծ ասած, այդպես չեմ տեսնում: Մեծ մասամբ, իհարկե, դա բացատրվում է քննադատների տգիտությամբ կամ նախանձով: Այսպես, օրինակ, այն պնդումները, որ այստեղ կարող է խոսքը քրիստոնեական կրոնի մասին լինել, ապա ինքս դա համարում եմ միանգամայն անհեթեթ: Եվ եթե դա կարելի է ապացուցել, ապա կարելի է պարզապես հիշեցնել, որ իրականում պաղեստինյանները ոչ թե այդպես խորհրդավոր ընթրիքին էին վերաբերվում, այլ մեկ ուրիշ նկարի, որը կոչվում է օլիմպիական աստվածների խնջույքը: Օրինակ` Կոստանդնուպոլսի պատրիարքը, չգիտես ինչու, որոշեց, որ դա վիրավորում է ե՛ւ քրիստոնեական, ե՛ւ իսլամական հավատքը: Ես կարծում եմ, որ մեր եկեղեցին լավ կաներ, որպեսզի ավելի շատ զբաղվեր մարդկանց օգնելով: Այնպես որ, դա ինձ համար հիացմունքի, մշակույթի եւ ֆրանսիական ոճով հիանալու առիթ էր: Եվ շնորհավորում եմ մեզ, որ նման գեղեցկության, նման ազատության եւ բարձր արվեստի հանդիսատես եղանք:
 
— Փաստորեն, Եվրամիություն ձգտող ուժերը մեզ այս արժեքների կրո՞ղն են փորձում դարձնել:
 
— Գիտեք, մարդկանց ընկալումը սովորաբար թյուրիմացության արդյունք է: Եթե դիտեն օլիմպիական խաղերի բացումը, օրինակ` ռուսական Առաջին ալիքով, թեեւ նրանք ուղիղ հեռարձակում չունեին, եւ դրանք ավելի շատ մեկնաբանություններ էին, կարելի է ստանալ այդպիսի տպավորություն: Մինչդեռ դա զարմանալի չէ, քանի որ Ռուսաստանն իրեն դիրքավորում է որպես հակաեվրոպա եւ հակաքաղաքակրթություն, իսկ ես ինքս ֆրանսիական բնօրինակով էի դիտում եւ ուշադրություն դարձրեցի, որ Հայաստանի թիմին ֆրանսիական մեկնաբանը հատուկ ընդգծեց, որ ահա դուրս է գալիս հայկական թիմը, մեր եղբայրական, մեր սիրելի Հայաստանի ներկայացուցիչները եւ հաջորդ նախադասությունում նշեց, որ անցյալ տարի մենք ցավով եւ վրդովմունքով նայում էինք՝ ինչպես էին հայերին բռնի կերպով հանում Լեռնային Ղարաբաղից, եւ մեր սրտերում հայերը ու Հայաստանն ունեն իրենց մշտական եւ մեզ համար շատ թանկ տեղը: Սա մի քանի վայրկյանների ընթացքում հայկական դրոշի ներքո ասվեց ֆրանսիական գլխավոր հեռուստաալիքներից մեկով եւ այն օլիմպիական խաղերի այդ հանդիսավոր բացման ժամանակ էր ասված: Սա է պետք տեսնել, սա է պետք գնահատել, այլ ոչ թե ընկնել հայատյաց երեւույթների հետեւից, որոնք խեղաթյուրում են ամեն ինչ եւ ամեն ոք:
 
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=289562&l=am/
ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը