Ովքեր դատապարտեցին, ովքեր լռեցին փարիզյան Սոդոմ-Գոմորի մասին

Վերլուծություն

Թե ինչ է կատարվում ընդդիմադիր դաշտում, մեղմ ասած, հուսադրող չէ: Մի հազար անգամ լսած կլինեք, թե ինչպես էին հարթակներից բոցաշունչ ելույթներ ունեցողները հայտարարում, թե հայրենիքի համար պայքարը շոգ ու ցրտով, անձրեւով ու արեւով պայմանավորված չէ: Բայց ահա «Հայաքվե» նախաձեռնության խորհրդի անդամ Արամ Պետրոսյանն անկեղծացել է լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում. «Այս պահին Հայաստանում շատ շոգ է, մարդիկ էլ հիմնականում արձակուրդում են, հետեւաբար, այս պահին ակտիվ գործողություններ չեն լինի: Ինքներս էլ հասկանում ենք, որ աշնանը ինքը նորից է գնալու զիջումների, նորից է գրգռելու ժողովրդին: Եթե ինչ-որ բան էլ ժողովուրդը պակաս է անում, դա առնվազն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների սխալի արդյունքում է»: Այո, սխալի արդյունքն է, կգա աշունը, կլինեն զիջումներ, ու էլի կլինեն օրակարգ չունեցող ու զարմացած «ընդդիմադիրներ»:

Ի դեպ, թվում էր, որ Եվրամիության ու Միացյալ Նահանգների տարատեսակ պաշտոնյաների գերակտիվությունը Հայաստանում, պետք է ահազանգ լիներ ընդդիմությանը` օր առաջ շտապելու իրավիճակ փոխելու հարցում: Բայց ինչպես իշխանության հայացքն է ուղղված դեպի Արեւմուտք, այնպես էլ` ընդդիմության: Էլ չասենք «Տավուշը հանուն հայրենիքի» «Սրբազան պայքար» շարժման մասին, որն ինչպես նկատում է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը, ինչ սկսել է, Արեւմուտքը Հայաստանում մի քանի ձեռքբերում ունեցավ։

Հատկանշական է, որ բարձր արժեքներից խոսող կարկառուն ընդդիմադիրները տարօրինակ լռություն են պահպանում այն ամենի հանդեպ, ինչ տեղի ունեցավ Օլիմպիական խաղերի ժամանակ: Ինչպես Եվրոպական այլ հեղինակավոր շոուներ ու մրցաշարեր, այս մեկն էլ բացառություն չէր իր հակաքրիստոնեական այլանդակ դրսեւորումներով: Տրանսվեստիտներով բեմադրել էին Հիսուս Քրիստոսի «Վերջին ընթրիքը», իսկ մերկ ու մորուքավոր «Սմուրֆը» բոլորին հրավիրում էր մերկանալու: Այս ամենն այնքան զզվելի ու սատանիստական էր, որ լուսանցքում մնաց Մարի Անտուանետայի հերոսուհին, որը սեփական կտրած գլուխը բռնած՝ կոչ էր անում «արիստոկրատներին» կախաղան հանել: Ահա, թե դեպի ինչ արժեքներ են փորձում տանել հայաստանյան արեւմտամետ ուժերը՝ սազն առած գովելով Եվրամիությունն ու ստորագրահավաք նախաձեռնելով՝ միանալու եվրատրանսերի խրախճանքին: Ու այս ֆոնին լռում է երկրի ամենամեծ խորհրդարանական ընդդիմությունը՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Այս խմբակցությունից միայն պատգամավոր Լիլիթ Գալստյանն էր արտահայտել իր վրդոմունքը՝ այն էլ զգուշավոր. «Օլիմպիական խաղերի բացման արարողությունն անառարկելիորեն բացառիկ էր, ստեղծագործական երևակայության և հորինվածքների թռիչքի իմաստով` անպատկերացնելի, շնչառություն կտրող, ֆելինիական թափովՈրոշ հատվածներ դիտելիս անգամ հուզմունքից աչքերս խոնավանում էինԱյդպես են մտածում մեծ եւ հաղթած պետություններում։ Ավաղ, այդ անսահման մասշտաբի կողքին` անթաքույց էր, անգամ բացահայտորեն պարտադրելի մեր ժամանակների արժեքային դեգրադացիան, սոդոմ-գոմորությունը, տրանսֆորմացիայի բացահայտ քարոզչությունըԱյն ո՛չ հանդուրժողականության, ո՛չ բազմակարծության, ո՛չ մարդու իրավունքների եւ ազատությունների, եւ ոչ էլ՝ բազմազանության համատեքստում չի տեղավորվում։ Սա համամարդկային կարգերի եւ արժեքային կառույցների հեգնանք է ու ծաղր, քրիստոնեության նշանային համակարգի անարգանք, մարդեղենության նվաստացում։ Եվ այս ամենը Փարիզի Աստվածանոր տաճարի խոնարհված հայացքի ներքո… Ավաղ, այսպիսին է առայժմ չկասեցվող գլոբալիզացիայի «քաղաքակրթական» ընթացքը»։

«ԿՈՆՉԻՏԱՅԻՑ ՀԵՏՈ ՊԱՏՐԱՍՏ ԵՂԵՔ ԱՄԵՆ ՏԵՍԱԿԻ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»

Այս համատեքստում կարեւոր հարցադրում է անում Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը. «Պատկերացնո՞ւմ եք՝ որեւէ իսլամական երկրում այդպիսի նմանակումներ արվեին իրենց սրբությունների վերաբերյալ, անկեղծ, ես չեմ պատկերացնում: Հետաքրքիր է՝ Հռոմի Պապը եւ կաթոլիկ աշխարհը բան չունե՞ն ասելու: Դե իսկ ինչ վերաբերվում է մեզ, վստահաբար կարող եմ ասել, որ այդ շոուն եւ քարոզած արժեքները չեն խանգարի, որ մարդիկ երանի տան շենգենյան վիզա ստանալու եւ մեկնելու համար, դա որեւէ ազդեցություն չի կարող ունենալ: Մեղմ ասած՝ ով Եվրոպա է քարոզում, շարունակելու է քարոզել, ով քարկոծել է, շարունակելու է քարկոծել, դե իսկ օբյեկտիվ մտածող մարդիկ, իրոք, շատ խորը մտածելու տեղ ունեն, թե ի՞նչ է սպասվում մեզ եւ աշխարհին մոտ ժամանակներս»: Օլիմպիական խաղերի մեկնարկին տեղի ունեցած այլասերված շոուին արձագանքել է նաեւ «Մայր Հայաստան»-ի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը, իսկ «Իրավունքի» հետ զրույցում Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանն ընդգծեց հետեւյալը. «Եվրամիություն շտապող ուժերը պետք է արձագանքեն, թե ինչպե՞ս են վերաբերվում տեղի ունեցածին: Ակնհայտ է, որ սա Օլիմպիական խաղերի բացում չէր, այլ ձեռ առնելիք էր, կազմակերպված այլանդակ շոու, որն ուղղված էր առաջին հերթին ընտանեկան ավանդույթների դեմ: Եթե շատ են ուզում տեսնել Օլիմպիական խաղերի բացում, թող նայեն Սովետական Միության օլիմպիադան 1980 թվականին, ինչպես նաեւ Չինաստանում տեղի ունեցած օլիմպիադայի բացման արարողությունը 2008 թվականին»: Իսկ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանն ընդհանրապես առաջարկում է, որ Հայաստանի հավաքականը հրաժարվի այդպիսի պիղծ մթնոլորտում իր մասնակցությունից: Մինչդեռ մնացյալ քաղաքական ուժերը, հանգստի ռեժիմը միացրած, չտեսնելու են տալիս, թե ինչ է կատարվում իրենց շուրջը: Ցավալիորեն, լուռ է նաեւ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին: Իր հոգեւոր ծառայությունը Ֆրանսիայում իրականացնող Հոգեշնորհ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանը մեզ հետ զրույցում այս կերպ մեկնաբանեց այդ լռությունը. «Մեր վիշտն ու ցավը թողած, այդ հարցն ինձ ընդհանրապես չի հետաքրքրում։ Կոնչիտայից հետո, պատրաստ եղեք ամեն տեսակի խայտառակությունների»: Իհարկե, մենք սպասում էինք նաեւ, որ արձագանք կլինի Սուրբ Աննա եկեղեցու բակում երեկ հավաք կազմակերպած Բագրատ սրբազանի կողմից, բայց տարօրինակ լռություն պահպանվեց այդ մասին: Այսպիսի դավադիր լռությունը իրեն բնորոշ կոշտությամբ է գնահատում «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը. «Այսուհետեւ երբ ինչ-որ «ըննդիմադիր» խամաճիկ կբարբաջի, թե բա «մեզ պետք են Արեւմուտքի հետ հարաբերություններ» կամ «մեզ պետք է կոմպլեմենտար քաղաքականություն» հիշեք այս «օլիմպիադան»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=289509&l=am/
ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ