Ով է Մասուդ Փեզեշքիանի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆը. Իրանահայ խմբագիրը բացառիկ մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

Նոր նախագահը կազդի՞ Իրանի արտաքին քաղաքականության վրա, մասնավորապես՝ Հայաստանի հետ հարաբերությունների վրա հարցի պատասխանը եւ ոչ միայն փորձել ենք ստանալ Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանից, ով նկատեց.

-Իրանի արտաքին քաղաքականության վրա իհարկե, ազդեցություն կարող է ունենալ նորընտիր նախագահը, բայց առանցքային հարցերում  փոփոխություն չի կարող մտցել, դա համակարգի հարցն է։ Ինչ վերաբերում է Իրանի և հարևան երկրների, այդ շարքում նաև Հայաստանի հետ հարաբերություններին, դրաց ընդհանուր գծերը ճշտված են և առաջնահերթություն է համարում դրանց զարգացումն ու խորացումը և նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամեն ինչ անելու է այդ ուղղությամբ։ Այնպես որ կարծում եմ էլ ավելի են խորանալու հայ-իրանական հարաբերությունները։ Հենց այսօր Իրանի Գերագույն Առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին ընդունել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս հանդիպումը կարևոր պատգամ է բոլոր այն կողմերին, որոնք ամեն գնով փորձում են վնաս հասցնել Իրան-Հայաստան հարաբերություններին:

-Ըստ Ձեզ՝ Իրանի նորընտիր նախագահն ավելի  ադրբեջանամետ ու թուրքամետ դիրքորոշում կունենա՞՝ հաշվի առնելով նրա ազգությունը։

- Նախագահ Փեզեշքիանը ազգությամբ իրանցի և ազերիախոս լինելը որոշիչ չէ։ Հիշեցնեմ, որ ազերիախոս է նաև երկրի հոգևոր առաջնորդը, որի դիրքորոշումը Հայաստանի միջազգային սահմանների մասին, բոլորիս ծանոթ է։ Այստեղ Իրանի ազգային շահերի հարցն է։ Նախագահը և մյուս քաղաքական այրերը շատ լավ հասկանում են որ Թուրքիան Իրանի համար մրցակից է և նրա հետապնդած ծրագրերը տարածաշրջանում երբեմն վնասաբեր են Իրանի համար, կամ նվազագույնը՝ չեն համընկնում նրա շահերի հետ։ Չմոռանանք և՛ Բաքուն և Անկարան, հակառակ Էրդողանի մեկ-մեկ հնչող հակաիսրայելյան հայտարարություններին, ռազմական, տնտեական և քաղաքական ամուր կապերով են կապված Թեհրանի թշնամի՝ Թել-Ավիվի հետ։

-Ի՞նչ եք կարծում, բարեփոխիչ նախագահի կառավարումը ի՞նչ ազդեցություն կունենա Ռուսաստանի, և մյուս կողմից Արևմուտքի հետ հարաբերությունների վրա։

- Բարեփոխականները ձգտելու են հարաբերությունները կարգավորել ամբողջական Արևմուտքի հետ, որի պարտադրած սակցիաների հետևանքով Իրանը տնտեսական ծանր պայմաններ է ապրում։ Ինչը բնականաբար դուր չի գալու Մոսկվային։ Իհարկե, սա չի նշանակում, որ բարեփոխիչ նախագահը ամբողջովին պիտի խզի Ռուսաստանի հետ կապերը։ Կարծում բազմավեկտոր և հավասարակշռված արտաքին քաղաքականության կողքին նախագահ Փեզեշքիանը փորձելու է բոլոր կողմերին ցույց տալ որ Թեհրանը ցանկանում հավասար պայմաններում հարաբերվել բոլոր կողմերի հետ։

-Պարոն Քեշիշյան,Մոհամմադ Ռեզա Արեֆը նշանակվել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի առաջին տեղակալ, ով է նա եւ ինչով էր հայտնի մինչ օրս։

-Մոհամմադ Ռեզա Արեֆը բարեփոխական նախագահ Մոհամմադ Խաթամիի օրոք զբաղեցրել է Փոստի, հեռագրի և հեռախոսակապի նախարարի, որոշ շրջան նաև նախագահի առաջին տեղակալի պաշտոնը։ Ավելի վաղ եղել է Իրանի խորհրդարանի պատգամավոր ու նաև Թեհրանի պետական համալսարանի դեկան։ Արեֆը բարեփոխական քաղաքական գործիչ է։

https://iravunk.com/sim/?p=289455&l=am/
ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ