Դիմակայությունը չի ավարտվելու մինչև չհաղթեմ.Գարեգին Խումարյանը առաջիկա գործընթացների մասին
ՀանդիպումՈրքանո՞վ էր համահունչ «ժողովրդավարության բաստիոն» հռչակած երկրում Հանրային Ռադիոընկերության տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթը հարցի պատասխանը եւ ոչ միայն «Իրավունք» փորձել է ստանալ Հանրային ռադիոընկերության երկարամյա տնօրեն Գարեգին Խումարյանից, ով նախաես հայտարարել է, որ պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքը.
-Պիտի անկեղծորեն խոստովանեմ, որ «ժողովրդավարության բաստիոն» ձևակերպումը առանձնապես չեմ հավանում։ Բաստիոնը ինքնաբավ պաշտպանական կառույց չէ։ Միակողմանի է և միայն պարիսպի առկայության դեպքում է աշխատում։ Ինձ ամրոց բառն ավելի շատ է դուր գալիս։ Ավելի ամբողջական է։ Ինչ վերաբերում է գործընթացին, ապա ժողովրդավարական չափորոշիչների տեսանկյունից այն օբյեկտիվորեն հետքայլ է արձանագրել։ 2010 թվականից սկսած հանրային հեռարձակողների տնօրենների մրցույթներն անցկացվել են անկախ մրցութային հանձնաժողովների կողմից։ Այս անգամ ՀՀԽ անդամները որոշել են ընտրել ինքնուրույն՝ առանց անկախ ընտրիչների։ Օրենքն իսկապես ասում է, որ մրցույթի կարգը ՀՀԽ-ն է սահմանում։ Եվ իմպերատիվ արգելք չկա։ Բայց ի՞նչու են այդպես որոշել։ Նույն հաջողությամբ կարելի էր, օրինակ, որոշել, որ հետայսու հանրայինների ղեկավարներին ընտրում են ոչ թե ՀՀԽ անդամները, այլ ավելի ուղղակի՝ օրինակ Կառավարության, որը բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի իմաստով կարող է դիտվել որպես Հանրային ռադիոընկերության բաժնետերերի ժողով։ (Սա չեմ ասում, որ անեն։ Հանկարծ չընկալվի իբրև առաջարկ։ Պարզապես ՀՀԽ տրամաբանությունն եմ շարունակում): Անկախ ընտրիչների օղակի չեղարկումը, որը թեկուզ և արգելված չէ, կառուցակարգերի ժողովրդավարության տեսանկյունից խնդիր է։
-Պարոն Խումարյան, հաշվի առնելով իրողությունները ին՞չ ակնկալիքներ ունեք բողոքարկման գործընթացից։ Առավելեւս, որ Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարել է, որ Արմեն Քոլոյանը համապատասխանում է պաշտոնին։
-Չէի ցանկանա մանրամասնել դատավարական մեր ռազմավարությունը ընդիմախոսներիս իրավաբանների հացը չխլելու համար։ Բայց, վստահեցնում եմ՝ շատ հետաքրքիր և արդյունավետ դատական գործընթաց է մեզ սպասում, որի արդյունքում վստահ եմ՝ հասնելու ենք հարատև ինստիտուցիոնալ լուծումների։ Հանրային հեռարձակումը ժովովրդավարական կարևորագույն ինստիտուտներից է, և այն մեկընդմիշտ կարգի բերելու համար ջանք, ժամանակ և ռեսուրս խնայել չի կարելի։
-Եվ վերջում, մինչեւ չարը հաղթի բարուն՝ որտե՞ղ եւ ի՞նչ զբաղվածության մեջ Ձեզ կարող ենք տեսնել առաջիկայում։
-Այդպիսի տարբերակ չեմ դիտարկում։ Դիմակայությունը չի ավարտվելու մինչև չհաղթեմ։
https://iravunk.com/sim/?p=289436&l=am/