Լարսով անցնելու սպասող մոտ 3 հազար բեռնատարներից ավելի քան 800-ը հայկական պետհամարանիշներով են
ՀասարակությունՀյուսիսային Օսիայի Վերին Լարս անցակետում ռուս-վրացական սահմանը հատելուն սպասող բեռնատարների հերթը կազմում է ավելի քան 2700 ավտոմեքենա։ Դրա մասին հայտնել է Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքը։
Հուլիսի 29-ի առավոտվա դրությամբ երթևեկության էլեկտրոնային հերթում գրանցվել է 2734 բեռնատար։ Դրանցից 847-ը հայկական համարանիշներով են։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Վերին Լարսի անցակետով երթևեկությունն արգելվել էր սելավահոսքի պատճառով, ավելի ուշ ճանապարհը բացվել էր։
Ռազմավիրական ճանապարհը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանով Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ:
https://iravunk.com/sim/?p=289378&l=am/