Փարիզ-2024. Վահագն Դավթյանը օղակների վարժությունում դուրս եկավ եզրափակիչ
ՍպորտՍպորտային մարմնամարզության օլիմպիական մրցաշարի տղամարդկանց որակավորման փուլից հետո Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը դուրս եկավ Փարիզի Օլիմպիական խաղերի եզրափակիչ:
Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը օղակների վարժությունում 7-րդ տեղով դուրս է եկել եզրափակիչ:
Որակավորման փուլում նա վաստակել է 14.733 միավոր:
Վահագն Դավթյանի մասնակցությամբ օղակների վարժության եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 4-ին, Երեւանի ժամանակով 17:00-ին:
https://iravunk.com/sim/?p=289285&l=am/