Լեո Նիկոլյանին Փարիզում կալանավորել են. ինչում է մեղադրվում նա

Ներքաղաքական

Ֆրանսահայ հետաքննող եւ ռազմական լրագրող ԼԵՈ ՆԻԿՈԼՅԱՆԸ դեռեւս հուլիսի 16-ին Փարիզից տեսանյութ էր հրապարակել, որով տեղեկացրել էր, թե կանչվել է ոստիկանություն հարցաքննության: Նա հայտնել էր, որ, հավանաբար, 48 ժամով նրան կձերբակալեն: Տեսանյութում նա հանում է կոշիկները եւ ոտաբոբիկ մտնում ոստիկանություն՝ ասելով, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կառավարությունը ճշմարտությունը բարձրաձայնելու համար՝ մարդկանց խփում-տփում է, գլուխներն է ջարդում: Սա նրա վերջին հրապարակումն էր, Լեո Նիկոլյանն առ այսօր անազատության մեջ է:

Նշենք, որ վերոնշյալ տեսանյութի հրապարակումից ընդամենն օրեր առաջ Լ. Նիկոլյանը հարցազրույց էր տվել «Իրավունք»-ին՝ պատմելով, թե ինչի համար է Ֆրանսիայի ոստիկանությունը հետապնդում իրեն:

«Իմ թաղամասում, որտեղ ապրում եմ, նկատեցի, որ ոստիկանությունը մեքենաների զննություն է իրականացնում: Իրենց գործն են անում, ոչ մի խնդիր չկա, բայց այդ ստուգումներն ուղեկցվում էին ոստիկանների կողմից շատ տհաճ վիրավորանքներով ու ուժի կիրառմամբ: Կարծես, ահաբեկիչներ էին գտել: Երբ արդեն 6-րդ ավտոմեքենային էին մոտենում, որոշեցի լուսաբանել, թե ինչ է կատարվում: Իմ հեռախոսով սկսեցի նկարել 8-10 մետր հեռավորությունից… Տեսնելով, որ նկարահանում եմ՝ իրենց վարքագիծը փոխվեց, սկսեցին հարգանքով վերաբերվել քաղաքացիներին՝ առանց խփել-տփելու, հայհոյելու՝ մեքենայի մեջ եղած երիտասարդներին ասում էին՝ բարի ճանապարհ, մաղթում նորմալ վերադարձ դեպի տուն: Փաստորեն, իմ ներկայությունը փրկեց այդ երիտասարդներին: Դրանից հետո՝ որոշեցի այդ տեսանյութը հրապարակել, թեպետ գիտեի, որ կարող է տուգանք վճարեմ, քանի որ ֆրանսիական նոր օրենքով չի թույլատրվում ոստիկանների դեմքերը նկարահանել: «Տիկտոկում»  այդ տեսանյութի դիտումների քանակն արդեն կես միլիոնի է հասնում: Հաջորդ օրը ուշ երեկոյան, երբ գնում էի «ՄաքԴոնալդս»՝ մայրիկիս ուտելիք գնելու, եւ կանգառում սպասում էի ավտոբուսի, ինձ մոտեցավ ոստիկանական մեքենա: Զինված ոստիկանները հրահանգեցին ձեռքերս վեր բարձրացնել, գնածս ուտելիքը թողնում են գետնին եւ ինձ ձեռնաշղթաներ հագցնում: Ինձ տանում են ոստիկանական բաժանմունք: Մեքենայի մեջ սկսում են հարվածներ հասցնել դեմքիս: Ես ասացի՝ եթե օրենք եմ խախտել՝ տեսանյութ հրապարակելով առանց ոստիկանների դեմքերը փակելու, կարող եք դրա համար բողոքել: Բայց ասացին, որ միայն այդքանով չեմ փրկվի», - պատմել էր նա:

Լեո Նիկոլյանը նաեւ նշել էր, որ խոշտանգումների ենթարկվելու հետեւանքով՝ ոստիկանությունից նրան տեղափոխել էին անազատության մեջ գտնվող անձանց համար նախատեսված հոսպիտալ, որտեղից էլ օրեր անց ազատ էր արձակվել: Նա ահազանգում էր, որ ոստիկանությունում այրել են իր ունեցած մի քանի բջջային հեռախոսները՝ վերացնելով իր տարիների աշխատանքը, ոչնչացնելով դրանցում առկա ողջ պարունակությունը: Այս ամենից հետո՝ Լ. Նիկոլյանը, թերեւս ենթադրում էր, որ այս գործի շրջանակում են իրեն կրկին ոստիկանություն կանչել եւ էլի իրեն ձերբակալելու են 48 ժամով, բայց պարզվում է, որ՝ ոչ:

Մեր ֆրանսիական աղբյուրների համաձայն, Լեո Նիկոլյանը կալանավորված է. օգոստոսի 22-ին տեղի կունենա նրա դատավարությունը: Բայց ոչ թե այն գործով, որի մասին մեզ պատմել է Լ. Նիկոլյանն, այլ՝ մեկ ուրիշ գործով: Նրան փորձում են մեղադրել հակասեմիտիզմի մեջ՝ հարուցված քրեական գործի հիմքում դնելով ազգամիջյան ատելության հրահրումը: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել, ֆրանսիական սոցցանցներում առկա կցկտուր լուրերից հաջողվեց տեղեկանալ, որ դեռեւս սույն թվականի փետրվարի 6-ին փարիզյան ավտոբուսում նա միջադեպ է ունեցել մի հրեա տարեց տղամարդու հետ: Մասնավորապես՝ Լ. Նիկոլյանը հրեային հարցրել է, թե ինչ է մտածում «Նեթանյահուի կողմից պաղեստինցի երեխաների ցեղասպանության մասին» ու տեսանկարահանել եղելությունը: Տեսնելով, որ հրեան անտարբեր է ու չի արձագանքում՝ Լ. Նիկոլյանը նրան անվանել է «պաղեստինյան ցեղասպանության ջատագով»: Դեպքից հետո՝ Եվրոպական հրեական կազմակերպության իրավաբան Գրեգորի Բենսադունը հայտարարել է, որ բողոք է ներկայացվել Փարիզի դատախազին՝ «ռասայական ատելություն հրահրելու համար»։ Նա հույս է հայտնել, որ Լ. Նիկոլյանը կկալանավորվի:

Ըստ էության, եթե դեպքերի ժամանակագրությունը փորձենք վերլուծել, ստացվում է, որ տեղի ունեցած միջադեպից հետո՝ Լ. Նիկոլյանը եկել է Հայաստան, մեկնել Կիրանց եւ տեւական ժամանակ մնացել է այստեղ: Հետո կրկին վերադարձել է կարճ ժամանակով Ֆրանսիա ու նորից որոշել գալ Հայաստան, սակայն այլեւս նրա մուտքն արգելել են: Լ. Նիկոլյանը նույնիսկ քաղաքական ապաստան է խնդրել Հայաստանից, բայց՝ շատ արագ մերժվել է: 40 եւ ավել օր «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ իրականացնելուց հետո՝ նա կրկին վերադարձավ Ֆրանսիա եւ սկսվեցին նրա դեմ իրականացվող հալածանքները՝ ձերբակալություններ, քրեական գործեր, խոշտանգում:

Ինչ վերաբերում է հակասեմիտիզմին, նշենք, որ ֆրանսիական մամուլը բազմիցս անդրադարձել է, որ այն աճել է ողջ Արեւմուտքում, այդ թվում՝ Ֆրանսիայում՝ Իսրայելի հարավում ՀԱՄԱՍ-ի հարձակումներից եւ Գազայում պատերազմի մեկնարկից հետո:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=289261&l=am/
ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ