Մեզ որեւէ մեկը հրավիրե՞լ է Եվրամիություն, որ մենք էլ այսպես ուզում ենք հանրաքվե անցկացնել. Համբարյան

Ներքաղաքական

 Հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը` ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ինքաբերաբար իր սեփական գինն է առաջարկում Եվրամիությանը՝ Ռուսաստանից Հարավային Կովկասը մաքրելու առումով, իսկ այդ գինը հետեւյալն է՝ Զանգեզուրի միջանցքի եւ Հայաստանի մասնատումը՝ ըստ թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկությունների: Այժմ Արեւմուտքն այդ քաղաքական գիծն է առաջ տանում, եւ հենց նույն Արեւմուտքը, պարզապես, մեզ նվիրում է Թուրքիային: Այդ ամենի արդյունքում Հայաստանում կչեզոքացնեն ռուսական ներկայությունը, իսկ մեզ ոչ ոք Եվրոպայում չի սպասում, եւ մենք երբեք չենք էլ դառնա Եվրամիության անդամ: Հայաստանում այն քաղաքական ուժերը, որոնք զբաղված են Եվրամիության գովաբանությամբ եւ հանրաքվեների անցկացման հայտարարություններով, ընդամենը խաբում են հասարակությանը: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նշեց Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԸ:
«ԵԼՔ ԴԵՊԻ ԾՈՎ ՉՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՆՉՊԵ՞Ս ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱ ԴԵՊԻ ԵՄ ՇՈՒԿԱ»


— Չորս արեւմտամետ քաղաքական ուժ լսումներ անցկացրեցին խորհրդարանում՝ առաջ բերելով Եվրամիությանն անդամակցելու համար հանրաքվե անցկացնելու հարցը: Այս ամենն ինչպե՞ս կմեկնաբանեք:


— Ընդհանուր առմամբ` պետք է նշեմ, որ այդ ամենը կեղծիք է: Փորձենք դիտարկել` Եվրամիության անդամ ո՞ր երկրներն են դառնում եւ ո՞ր պարագայում: Եվրամիության անդամ դառնում են այն երկրները, որոնց մուտքը Եվրամիություն ողջունվում է Եվրամիության խոշորագույն պետությունների կողմից, ինչպիսիք են Ֆրանսիան, նախկինում նաեւ Մեծ Բրիտանիան, որպես Եվրամիության անդամ, Գերմանիան, որոնք համարվում են ԵՄ լոկոմոտիվ: Այժմ փորձենք հասկանալ, թե ինչ օրինակներ ունենք Եվրամիության անդամակցության վերաբերյալ հայտեր ներկայացրած պետությունների եւ երկրների ճակատագրերի շուրջ: Օրինակ` մեր հարեւան Թուրքիան, թերեւս Եվրամիությանն ամենամոտ եւ կարեւոր գործընկերներից մեկն է տարածաշրջանում, ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, 80-ական թթ. սկզբից հայտ է ներկայացրել դառնալ Եվրամիության անդամ, եւ մինչ այժմ այդ հայտը չի բավարարվել: Երկրորդ՝ մեր հարեւան Վրաստանը: Դեռեւս 2008 թվականից ի վեր Վրաստանը խզեց իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, նաեւ գնաց արկածախնդրության՝ հարձակվեց Հարավային Օսեթիայի վրա, որի հետեւանքով կորցրեց ահռելի ռուսական շուկան՝ իր գինիների եւ հանքային ջրերի համար եւ ի՞նչ ստացավ: Եվրամիության անդամ դարձա՞վ Վրաստանը, կամ այն ահռելի ֆինանսական վնասները, որոնք կրեց վրացական տնտեսությունը Ռուսաստանի հետ կապերը խզելու հետեւանքով: Եվրամիությունը դրանք կոմպենսացրե՞ց: Նույն Ուկրաինան Արեւմուտքի հետ խաղերի պատճառով գնաց առճակատման Ռուսաստանի հետ, սրեց հարաբերությունները, կորցրեց ռուսական շուկան ամբողջությամբ` այն պարագայում, երբ ուկրաինական տնտեսությունը շատ սերտ կապակցված էր Խորհրդային Միության տարիներին ռուսական արդյունաբերության հետ, սակայն մենք ի՞նչ տեսանք: Երբ Ուկրաինան փորձեց իր ցորենը եւ խնձորը արտահանել Արեւմուտք՝ դեպի Եվրամիություն, տեսա՞նք չէ, թե ի՞նչ արեցին նույն լեհերը: Հիմա հարց է առաջանում՝ եթե գլոբալ Արեւմուտքի համար Վրաստանի, Ուկրաինայի նման երկրները ուղղակիորեն մանրադրամ էին եւ ուղղակիորեն դեն նետվեցին, ապա ի՞նչ սպասենք մենք: Հայաստանն այս պարագայում ո՞վ է, որ Եվրամիությունը գրկաբաց կերպով նրան ընդունի իր շարքերը: Հաջորդը, փորձենք հասկանալ մեզ ընդհանրապես որեւէ մեկը հրավիրե՞լ է Եվրամիություն, որ մենք էլ այսպես ուզում ենք հանրաքվե անցկացնել: Ասենք, անցկացրեցինք, հետո՞: Այժմ մյուս հարցը. քարտեզ իմացող անձը շատ լավ հասկանում է, որ Եվրամիության երկիր դառնալու համար դու պետք է հարեւան լինես ԵՄ անդամ ինչ-որ մի երկրի գոնե կամ ելք ունենաս դեպի ծով, որպեսզի կարողանաս Եվրամիության անդամ երկրների հետ առեւտուր անել: Ելք դեպի ծով չունեցող Հայաստանը, որը սահմանակից է Եվրամիության թշնամի Իրանին, թուրք-ադրբեջանական տանդեմին եւ Վրաստանի հետ, որի հարաբերություններն այս պահին Եվրամիության հետ բավականին լարված են, հարց է առաջանում` ինչպե՞ս պետք է դուրս գա դեպի Եվրամիության շուկա:
«ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՄԱՆՐԱԴՐԱՄ Է՝ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ»


— Այդուհանդերձ, ի՞նչ կտա Հայաստանին Եվրամիության անդամակցությունը, եթե ինչ-որ կերպ այն իրականություն դառնա:


— Երեւակայության արդյունքում անգամ եթե փորձենք պատկերացնել, որ մեզ Եվրամիությունը համաձայնեց ընդունել իր շարքերը, հետո՞: Օրինակի համար Վրաստանն իր նավահանգիստները չի տա Հայաստանին, որպեսզի Հայաստանն արտահանի իր ապրանքները դեպի Եվրամիության շուկա, հետո՞: Այստեղ բազմաթիվ հարցեր կան, որոնք անտեսվում են, սակայն ամենակարեւորն է, որպեսզի հաշվի առնվեն դրանք: Շատ հաճախ վիզաների ազատականացման հարցն է առաջանում: Ասենք թե, ազատականացրին, հետո՞: Դրա մեծ օգուտը ո՞րն է Հայաստանի տնտեսության համար: Ոչ մի բան, եւ ամենակարեւորը՝ նույն այդ Եվրամիությունը` որպես իր թիվ մեկ գործընկեր, մեր տարածաշրջանում ճանաչում է Թուրքիային եւ Ադրբեջանին: Այսօրվա դրությամբ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հետեւանքներից մեկը եղել է այն, որ Եվրամիությունը շատ կախված է ադրբեջանական գազից, նավթից եւ ադրբեջանական տարածքով անցնող գազը ու նավթը դեպի Արեւմուտք արտահանող ենթակառուցվածքներից:
Եթե Հայաստանի Հանրապետությունում որեւէ մեկը զառանցում է, թե Եվրամիության համար Ադրբեջանն առոչինչ է, ապա այդ մարդը քաղաքականությունից ոչինչ չի հասկանում: Նույն այդ Եվրամիության ակտիվ մասնակցությամբ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Պրահայի խայտառակ համաձայնագիրը եւ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս: Այդ նույն Եվրամիության լոկոմոտիվ հանդիսացող Ֆրանսիայի նախագահն է այդ ամեն ինչի «քավորը» եղել: Հենց այդ նույն Եվրամիության անդամ Բելգիայի նախկին ղեկավարն է եղել Շառլ Միշելը` իբրեւ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար:  
Տարածաշրջանում Եվրամիությունն ունի շահեր՝ աշխարհաքաղաքական, գլոբալ, որոնք համընկնում են ԱՄՆ-ի շահերի հետ, իսկ դրանք հետեւյալն են՝ ամեն ինչ անել Հարավային Կովկասը Ռուսաստանից մաքրելու համար, եւ իրենց այդ ծրագրերում հայ ժողովրդի պետական եւ ազգային շահերի վրա այդ նույն Եվրամիությունն ու Ֆրանսիան թքած ունեն: Որքան ուզում է Ֆրանսիան իբրեւ թե պաշտպանի Հայաստանի Հանրապետությանը, կոնկրետ Ֆրանսիան Ադրբեջանի դեմ որեւէ քայլ չի ձեռնարկել, Ֆրանսիան չճանաչեց Արցախը՝ որպես անկախ պետություն: Նա շարունակում է իր սերտ կապերը պաշտոնական Բաքվի հետ: Այն, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է՝ դրանք միայն զառանցանքներ են: Նա ոչ մի անգամ էլ Հայաստանի կողքին չի եղել: Արեւմուտք-Թուրքիա-Ռուսաստան գլոբալ խաղերում՝ Հայաստանը ուղղակի մանրադրամ է՝ Արեւմուտքի եւ Թուրքիայի միջեւ:
«ԵԹԵ ԱՆԳԱՄ ՊԵՏՔ ԵՆՔ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ, ԱՊԱ ՄԻԱՅՆ ԳԼՈԲԱԼ ԽԱՂԵՐՈՒՄ»


— «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը մտադիր է ստորագրահավաք սկսել՝ ԵՄ անդամակցման նախագիծ ԱԺ ներկայացնելու համար: Ի վերջո, իշխանությունն ուզո՞ւմ է գնալ ԵՄ, թե` ոչ: Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, դեմ էր հանրաքվեի գաղափարին:


— Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի նաեւ այդ հանրաքվեի հետեւանքները, քանի որ եթե Ռուսաստանը մինչ այժմ շատ զուսպ է վերաբերվել այս հակառուսական եւ արեւմտամետ գործընթացներին, ապա ԵՄ անդամակցության պարագայում կոնկրետ քայլեր կձեռնարկի, իսկ քայլերի արդյունքը կլինի Հայաստանը ներսից պայթեցնելը: 6 տարիների ընթացքում այս իշխանությունը կոնկրետ որեւէ մի դրական քայլ չի ձեռնարկել՝ մեր կախվածությունը ռուսական տնտեսությունից մեղմելու համար: Ասենք, Հայաստանն այժմ կարող է նաեւ հանրաքվե անցկացնել արեւմտամետների գլխավորությամբ եւ որոշել, որ իրենք պետք է դառնան ամերիկյան 51-րդ նահանգը: Հարց` ԱՄՆ-ին մենք պե՞տք ենք: Այս կարգավիճակով` նսեմացված, կապիտուլացված Հայստանը որեւէ մեկին պե՞տք է արդյոք: Այստեղ գլխավոր խնդիրներից մեկն անգամ այն է, որ մենք ինքներս նաեւ մեզ պետք չենք: Հասարակության այլանդակ կեցվածքը՝ երկրի ներսում եւ մեր շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ ամենասարսափելի եզրակացությանն է բերում, որ մենք ինքներս մեզ պետք չենք: Այնպես որ, Արամ Զավենի Սարգսյանի այդ հայտարարութունները երկրորդական են, եւ լավ կլինի նա իր հայտարարություններից առաջ հանրությանը ներկայացնի, թե այդ որոշումների արդյունքում ի՞նչ կլինի Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ: Ինձ մոտ Արամի այդ հայտարարությունները՝ բացի քմծիծաղից, ուրիշ ոչինչ չեն առաջացնում: Իրենք կարող են նաեւ հայտարարել, որ Անտարկտիդան Հայաստանի Հանրապետություն է, եւ այս հասարակությունը կողմ քվերակի: Հետո՞, Անտարկտիդան դարձա՞վ Հայաստանի մաս:
Նույնն էլ այս Եվրամիության պարագայում: Ասենք, քվերակեցինք, հետո՞, մենք Եվրամիությանը արդյո՞ք պետք ենք որեւէ ձեւաչափով: Եթե անգամ պետք ենք, ապա միայն գլոբալ խաղերում: Հայաստանի բնակչությունն աղքատ է մեծ մասամբ: Լոնդոնի մեկ թաղամասի չափ մարդ է այստեղ ապրում: Արտադրություն գրեթե չկա, եւ այստեղից հետեւություն, որ Արեւմուտքին մենք ոչնչով հետաքրքիր չենք: Եթե 12 միլիոնանոց Ադրբեջանը հաղթեց Նիկոլին եւ իր նման ժողովրդին իր նավթ եւ գազ արտահանող ենթակառուցվածքներով, ինչպես նաեւ 95 միլիոնանոց Թուրքիան իր ռազմավարական տեղադրության բավական հարուստ շուկայով, նորմալ վիճակում գտնվող արդյունաբերությամբ, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, անհետաքրքիր է Արեւմուտքի համար եւ եթե Արեւմուտքը պետք է Թուրքիայի, Ադրբեջանի եւ մեր պատճառով խնդրահարույց վիճակում լիներ՝ չարաչար սխալվում են:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=289176&l=am/
ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ