Եթե 1991-ի քարտեզների հիման վրա չշարունակեն, ապա Ադրբեջանը շատ հանգիստ կարող է ասել, որ իր գրաված բարձունքները չի վերադարձնում

Հանդիպում

Հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները միմյանց են փոխանցել կանոնակարգի նախագծերը, ինչպես հայտնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը։ Ի՞նչ ասել է կանոնակարգի նախագիծ հարցի պատասխանը փորձել ենք ստանալ քարտեզագիր ՌՈՒԲԵՆ ԳԱԼԻՉՅԱՆԻՑ, ով նկատեղ.

-Կանոնակարգն այն է, որ ըստ դրա պետք է ամբողջ սահմանազատումն ու սահմանագծումը կատարվեն, այսինքն՝ պետք է ընդունվեն հիմքերը և այլն: Նախապես ասվել է, որ այն պետք է լիներ 1991-ի ժամանակ գոյություն ունեցող խորհրդային ռազմական շտաբի քարտեզների հիման վրա, բայց ես չգիտեմ, թե նորի մեջ ինչ է գրված, մինչև դա չտեսնեմ, չեմ կարող որևէ բան ասել ու հույս ունեմ, որ նույն հիմքի վրա կշարունակեն։ 

Եթե 1991-ի քարտեզների հիման վրա՝ Խորհրդային Միության վերջին քարտեզներով, չշարունակեն, ապա Ադրբեջանը շատ հանգիստ կարող է ասել, որ իր գրաված բարձունքները չի վերադարձնում։ Բայց, կրկնում եմ, որ առանց այդ նոր կանոնակարգը տեսնելու՝ ես ինձ իրավունք չեմ վերապահի խոսել ու ասել, թե ինչ է դա։ 

- Իսկ այս դեպքում ի՞նչ է ստացվում՝ առանց կանոնակարգի Տավուշի մարզում սահմանազատո՞ւմ անցկացվեց։

– Տավուշում կատարվածն այն էր, որ, ըստ իրենց նախնական համաձայնության՝ Ադրբեջանը համաձայնել է, որ 1991 թվականի խորհրդային քարտեզներով գործընթաց սկսի: Եթե դա շարունակենք, ապա այդ մյուս բոլոր տարածքները, որ Ադրբեջանը գրավել է՝ 200 քառակուսի կիլոմետրից ավելի, մեզ պետք է վերադարձնի, բայց Ալիևի հայտարարությունները Սահմանադրության վերաբերյալ ցույց են տալիս, որ նա ընդհանրապես չի ուզում խաղաղության պայմանագիր ստորագրել։ 1976-ի քարտեզներն էլ նույնն են, ինչ 1991-ինը, որևէ փոփոխություն չի եղել։ Եթե 1976-ինը շարունակեն մինչև հարավի սահման՝ Իրանի սահման, դա կլինի ի նպաստ մեզ։

https://iravunk.com/sim/?p=289078&l=am/
ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ