Ադրբեջանցիները Կիրանց չեն «վերադառնալու», այլ` Երեւան. Բենիամին Մաթեւոսյան
ՆերքաղաքականԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, անդրադառնալով ադրբեջանցիների «վերադարձին», ասում է, որ Հայաստանի իշխանություններից որոշման տեսքով եւ քաղաքական կամքի դրսեւորման արձագանքին է սպասում: Ինչ է սա նշանակում, մանրամասնում է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի վերլուծաբան, քաղաքագետ ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ:
— Կախված նրանից, թե դեպքերն ինչպես կզարգանան, Ադրբեջանը հաջորդը դնելու է իր համայնքի անվտանգության ապահովման հարցը: Հիշենք, որ գրեթե նույնանման պատրվակով 50 տարի առաջ թուրքերը ներխուժեցին Կիպրոս, մի մասը գրավեցին: Երբ խոսում ենք ադրբեջանցիների «վերադարձի» պահանջների մասին, պետք է հասկանանք, որ ադրբեջանցիները Կիրանց չեն «վերադառնալու»: Իրենք «վերադառնալու են» Երեւան` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Ես, ցավոք, տեսնում եմ, որ մեր հասարակության զգալի հատվածը չի հասկանում, որ խնդիրները, որոնց մասին մենք խոսում ենք, բոլորին են վերաբերում: Այսինքն, այնպես չէ, որ Կիրանցի դպրոցի երեխան 30 մետրի վրա ադրբեջանցի է տեսնելու, իսկ Երեւանում Սարյան փողոցի երեխաներն ադրբեջանցի չեն տեսնելու: Եվ հաշվի առնելով, որ ՀՀ իշխանությունները Ալիեւի լավագույն գործընկերներն են Հայաստանում, զարմանալի չի լինի, որ Երեւանում էլ մարդը գնա դպրոց առ դպրոց եւ չի ասի, թե պետք է ադրբեջանցիներին ընդունենք, հակառակ դեպքում` պատերազմ կլինի:
https://iravunk.com/sim/?p=289033&l=am/