Ո՛չ Եվրոպան է ցանկանում հովանավոր լինել այս խաղաղության պայմանագրին, ո՛չ էլ` ԱՄՆ-ն. Իսրայելյան

Ներքաղաքական

«Վերածնվող Արցախ» շարժման համակարգող, «Հայկական աշխարհ» ՀԿ ղեկավար ԱՆԱՍՏԱՍ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ գնահատմամբ՝ վերջին 6 տարիների ընթացքում այս իշխանությունից չենք կարող որեւէ մի օրինակ բերել, որ հօգուտ հայ ժողովրդի են քայլ արել: Հատկապես, նա նշում է Արցախի կորուստը՝ կրկին այս իշխանության թեթեւ ձեռքով, մինչդեռ պատմության մեջ չի եղել մի ժամանակահատված, երբ այնտեղ հայ չի բնակվել: Ըստ Իսրայելյանի` ցավոք սրտի, եկանք եւ հասանք այս աղետի կետին: Այս ամենի շուրջ «Իրավունքը» զրուցել է նրա հետ:

— Ալիեւի կողմից հնչեց մի արտահայտություն, ըստ որի՝ Հայաստանի միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն է: Կարելի՞ է համարել, որ սա ամբողջական կապիտուլյացիայի առաջարկ է:

— Վերջին ժամանակներում Ալիեւն ինչ հնչեցնում է, Նիկոլին է առաջին հերթին իր խոսքը լսեցնել տալիս: Այսօրվա իրավիճակում մենք, ապրելով Հայաստանում, տեսնում ենք, որ պետությունն ու ժողովուրդը տարբեր են: Ներկայիս իշխանությունում մենք շատ լավ գիտենք, թե ովքեր են, եւ նաեւ տեսնում ենք, թե ինչի են հասցրել մեր երկիրը: Վերջում էլ դարձել են զոհ՝ միջազգային կենտրոնների կողմից: Վերջին ժամանակներում միայն Ալիեւն է խոսում, իսկ հայաստանյան իշխանությունը` որպես այդպիսին, չի արձագանքում, սակայն  գործնականորեն  իրականացնում են Ալիեւի նշած մտքերն ու մոտեցումները: Իրականությունը, ինչպես նկատում ենք, ի վնաս Հայաստանի է գործում: Այսքան ժամանակ Հայաստանի օգտին որեւէ գործողություն դեռեւս չենք տեսել այս իշխանության կողմից, կամ Հայաստանի կողմից արձագանքած որեւէ մի ձեւաչափ անգամ չենք նկատել: Նրանք չեն էլ լսում անգամ, թե փաշինյանական կողմն ի՞նչ է խոսում, իսկ մեր երկրի ներկայիս կարգավիճակը հենց դրանով է բացատրվում, երկրի թույլ լինելը եւս դրանով է բացատրվում, եւ ինքը ոչ մի միջազգային կառույցի միջոցով անգամ չի կարողանում ստիպել կամ կանգնեցնել՝ հարաբերական, փոխադարձ որոշումներ կայացնելու համար:

 Դրա համար Ալիեւի մտքերին մենք ուշադրություն չպետք է դարձնենք: Ինչի՞ համար, քանի որ Ալիեւը մինչ այս ղեկավարի գալը, կրկին այդ նույնն է եղել, սակայն այն ժամանակ նա այսպես չէր խոսում: Նախկինում նա ընդհանրապես փախչում էր անգամ, որպեսզի չհանդիպեր Հայաստանի ղեկավարների հետ, քանի որ այն ժամանակ ուրիշ դիրքում էր ինքը գտնվում: Այժմ հարց է առաջանում՝ ինչպե՞ս եղավ, որ Ալիեւն այսպես դարձավ, որովհետեւ լեզուն Ալիեւի բերանում դրել է Փաշինյանը: Նրա պահելաձեւից սկսած, մինչ մոտեցումներ՝ դա Հայաստանի ղեկավարության մեղքն է: Հետեւաբար, մենք չպետք է կենտրոնանանք Ալիեւի հնչեցրած արտահայտությունների վրա, այլ պետք է խանգարենք, որպեսզի չիրականացնեն նրանք իրենց նախաձեռնած քայլերը:

Արդյո՞ք Հայաստանի վիճակն այս պահին այնքան էլ օրհասական չէ, ինչպես որ ներկայացվում է, որ ներքաղաքական կյանքում կիսաարձակուրդային տրամադրություններ են, թե՞ ընդդիմությունն իր համար պայքարի գործիքակազմ չունի ձեւավորած:

— Կյանքի պատմությունն այնպիսին է, որ եթե դու պարտվող ես, ապա պարտվողը չի կարող լինել օրինակելի մարդ ուրիշների համար: Առանձնապես հենց միջազգային ոլորտներում պարտված մարդը չի կարող մի բան ասել, որպեսզի մնացածն ընդունեն: Դրա համար իր պարտված անձ տեսակով նրան այժմ ոչ մի տեղում չեն լսում լրջորեն: Գալիս ենք մի համոզմունքի, որ այն պետություններն են զարգանում, այն պետություններն են միշտ առաջնորդում, որ երկրի ղեկավարը լինում է գրագետ, փորձ ունեցող եւ ինչ-որ ուղի անցած անձնավորություն: Ողջ աշխարհը գիտի այդ մասին, սակայն մեր ժողովրդի մեջ կա մի զանգված, որոնք կասկածանքի մեջ են անգամ:

Ես պարզապես զարմանում եմ, թե էլ ինչ մեզ հետ պետք է կատարվի, որպեսզի գանք այն համոզմունքին, որ մենք Արցախ ենք կորցրել: Արցախի կորուստը համահայկական կորուստ է: Ցույց տվեք մի մարդու, ով կկարողանա բացատրելով մեղմացնել մեր ցավը: Նման բան չկա: Տավուշի մասին ի՞նչ ասենք, Ջերմուկի մասին ի՞նչ ասենք, մեր գերիների մասին ի՞նչ խոսենք: Անգամ էլեմենտար հարցեր չեն կարողանում լուծել: Այս մարդը միշտ հեքիաթային հույսերի մեջ է պահում մեր հանրությանը: Վերջին ժամանակներում հիշում ենք նաեւ այն, որ ԱՄՆ Սենատի ներկայացուցիչներին մեր լրագրողները հստակ կերպով հարց էին տալիս, թե իրենք ինչպես են տեսնում խաղաղության պայմանագիրը:

Ամեն հարցի մեջ պատասխանատվությունն իրենց վրայից միայն գցում էին եւ ասում, որ իրենք կարող են լինել միայն միջնորդ: Ո՛չ Եվրոպան է ցանկանում հովանավոր լինել այս խաղաղության պայմանագրին, ո՛չ էլ` ԱՄՆ-ն: Միայն միջնորդի դեր են տանում, իսկ դա ի՞նչ է նշանակում: Իրենք գիտեն, որ վաղը եթե այս խաղաղության պայմանագրում որեւէ մի բան խախտվի, պատասխանատվությունն ընկնելու է նաեւ իրենց վրա, եւ հենց սա էլ պատճառներից մեկն է, ըստ որի՝ հետ են կանգնում: Միջազգային հանրությունը շատ լավ տեղյակ է, որ արցախահայության հարցը պետք է լուծվի, սակայն դեռեւս չի լուծվել:

— Պարոն Իսրայելյան, իսկ Ձեր կարծիքով` այս իրավիճակի փոփոխման համար ինչպիսի՞ մեխանիզմներ են անհրաժեշտ կյանքի կոչել:

— Հայաստանյան այս ծանրագույն շրջանի մեղքը միայն ներկայիս իշխանության վրա է, քանի որ իրենք են ստեղծել նման ժամանակահատված մեր պատմության մեջ, եւ իրենք պետք է նաեւ կրեն մեծ պատասխանատվություն այս ամենի համար: Այս ամենը կփոխվի միայն իշխանափոխության հեռացմամբ: Ցանկացած բարդ հարցի շուրջ կան պատասխաններ: Իրենց անպիտան լինելն է պատճառն այս իրավիճակի: Իրենք կարճ ժամանակահատվածում տրվել են մեծ գումարների հրապուրանքին: Մարդ գնում է Եվրոպա իր արձակուրդը վայելելու համար: Եթե կարող ես՝ քո՛ երկրում հանգստացիր, այլ ոչ թե` ուրիշ տեղերում: Եվրոպան լա՞վն է, հա՞, Փաշինյանի դուրն է գալիս: Նա` որպես երկրի ղեկավար, փոխանակ իր երկրում զարգացնի զբոսաշրջությունը, սեփական օրինակը ցույց տալով` հանրության համար առաջնորդ լինի, փոխարենը տեսնում ենք, թե ինչպես է նրան Եվրոպան` ձգում իր եվրոպական արժեքներով հանդերձ:

Սա իսկապես ցավալի փաստ է, որ երկրի ղեկավարն իր հանգիստը նախընտրում է ուրիշ երկրում: Այդ տեսակ բան չի եղել, չկա նման բան: Ո՞ր երկրի ղեկավարն է իր հանգստյան ժամանակահատվածը գնում անցկացնելու այլ երկրում: Գնում ես, հասկացանք, ժողովրդին ինչո՞ւ ես ցույց տալիս քո կենցաղը՝ այս ծանրագույն ժամանակահատվածը հաշվի առնելով: Քո երկրի ժողովրդին դու ցույց ես տալիս տարբեր երկրների կառուցված ճանապարհները, նրանց վարքերն ու բարքերը, ապրելաձեւը: Պարզապես այլ բնութագիր նրան չեմ կարող տալ՝ ոչ նորմալ անձնավորություն:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=288968&l=am/
ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ