Ֆրանսիական «Լանսը» տրանսֆերային առաջարկ է արել «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուրադ Սպերցյանի համար, հայտնում է Foot mercato պարբերականն ու հավելում, որ առաջարկը մերժվել է ռուսական ակումբի կողմից, որը մտադիր չէ վաճառել առաջնության լավագույն խաղացողներից մեկին։
Նշվում է, որ ռուսական ակումբի ղեկավարությունը մեծ հույսեր է կապում Սպերցյանի հետ և հենց այս մրցաշրջանից նրան է վստահել թիմի ավագի թևկապը։