Իրենք դիվանագետներ չեն, Փաշինյանի աթոռապահներն են. Հայկ Մամիջանյանը իշխող կուսակցության մասին
ՆերքաղաքականՀայաստանի իշխող կուսակցության խորհրդարանական դիվանագիտությունն ուղղված է մեկ բանի՝ Փաշինյանի իշխանությունը պահելուն։ Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած հավաքի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Իրենք դիվանագետներ չեն, իրենք Փաշինյանի աթոռապահներն են։ Իրենց գործուղումներն ունեն մեկ նպատակ, որպեսզի բոլորին խաբեն, իբր Հայաստանում Փաշինյանի հետ համաձայն են, իբր Հայաստանում որևէ խնդիր չեն տեսնում Արցախի ու ՀՀ-ի տարածքների հանձնման հետ կապված ու իբր Հայաստանում ժողովրդավարություն է։ Սա է ՔՊ-ի դիվանագիտությունը»,-ասաց նա։
https://iravunk.com/sim/?p=288891&l=am/