Կա պայմանավորվածություն՝ Զանգեզուրի միջանցքի հետ կապված. Գառնիկ Դավթյան
Ներքաղաքական«Զանգեզուրի միջանցքը» ռազմավարականմիջանցք է, որը կհամապատասխանի բոլորկողմերի, հատկապես Ադրբեջանի, Հայաստանիեւ Իրանի շահերին», - օրերս հայտարարել էԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ ԷրդողանըՆյու Յորքում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովիցվերադառնալիս: Վերջինիս պնդմամբ՝Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւհարաբերությունների կարգավորումը ծառայումէ բոլոր կողմերի շահերին։ Այս ամենի շուրջ«Իրավունք»-ը զրուցել է «ՀայատյացությունըԱդրբեջանի պետական գաղափարախոսությանհիմքում» գիտական աշխատության հեղինակ, ադրբեջանագետ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ:
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՉ ԹԵ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՆԿԱԽ ԵՒ ԻՆՔՆԻՇԽԱՆ,ԱՅԼ ԱՐԴԵՆ ՍՊԱՌՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ»
—Թուրքիայի նախագահի հնչեցրած հայտարարությունը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, ինչպե՞ս կմեկնաբանեք:
— Առհասարակ, «Զանգեզուրի միջանցքի» թեմայի շահարկումը եւ այդ թեզի առաջխաղացումը երբեւէ չի նվազել ադրբեջանական տանդեմի կողմից, այլ աստիճանաբար զարգացվել է: Ամեն հարմար առիթի դեպքում՝ թե՛ միջազգային հանդիպումների եւթե՛ առհասարակ, հայտարարությունների համատեքստում դրա մասին հիշատակվել է: Այսինքն, այն բոլոր պնդումները այսօրվա ուսապարկ կրողի մասին եւ այն, որ «Զանգեզուրի միջանցքի» թեման փակ է եւ քննարկումների առիթ չէ, բնականաբար, կեղծ է, եւ այդ կեղծիքի տակ թաքնված է ամենամեծ վտանգը:
Դա այն է, որ ես ունեմ խորին համոզմունք եւփորձագիտական կարծիք, որ կա պայմանավորվածություն՝ «Զանգեզուրի միջանցքի»հետ կապված: Ուղղակի, դա իրականանալու է ամենավերջում: Այսինքն` Հայաստանը գտնվելու է այնպիսի կարգավիճակում՝ սահմանային անվտանգությունների, ճանապարհների հետ կապված, բոլոր զիջումներն անգամ, որոնք այժմ կատարվում են անկլավների կեղծ թեզի տակ՝ բերելու է այնպիսի կոլապսի, որ Հայաստանի «շնչելու» լավագույն հնարավորությունը տնտեսական առումով «Զանգեզուրի միջանցքն» էլինելու, որը հետագայում կեղծիքի եւ ստի տրամաբանության ներքո կմատուցվի հայաստանյան հասարակությանը:
Ես կարծում եմ, որ միջանցքն առհասարակ, Նիկոլ Փաշինյան ուսապարկ կրողի կառավարման ժամանակ միշտ էլ լինելու է ադրբեջանական արտաքին քաղաքական ուղղություններից մեկը: Ինչո՞ւ եմ սա կոնկրետ անձի հետ պայմանավորում, քանի որ շատ կարեւոր է, որպեսզի երկրի ղեկավարն ունենա այնպիսի դիվանագիտական թիմ, այնպիսի քաղաքական ուրվագիծ, այնպիսի տեսլական, որը հնարավորություն չի տա, որպեսզի Ադրբեջանը եւԹուրքիան այդ կեղծ պատմական թեզն իրենց բառապաշարով կիրառեն, եւ վերջիններիս պատմական Զանգեզուր ասվածը իրականանա: Այսինքն, եթե կա մարդ, որը զիջելու կամ հանձնելու մոլուցք ունի, եւ նրա մոտ այդ միակ միտքն է պտտվում, ապա, բնականաբար՝ Ադրբեջանը դրանից օգտվելու է: Փորձելու է, այսպես ասած,շագանակներ հավաքի ամեն առիթով՝ այդ խնդիրն առաջ քաշելու համար:
— Ալիեւը հնչեցրել է նաեւ այն մասին, ըստ որի՝ Հայաստանի համար միակ ելքի ուղին լինելու է Ադրբեջանի թելադրանքները կատարելը: Այս ամենը կարո՞ղ ենք համարել որպես ամբողջական կապիտուլյացիայի առաջարկ:
— Իհարկե: Առհասարակ, Հայաստանի վերացման պնդումն է դա: Եթե Ադրբեջանի պահանջները դիտարկենք` ըստ քաղաքական հայտարարությունների եւ նոր քարոզչական դաշտում ունեցած ուղղությունների, ապա մեկ բառով՝ դա ուղղակի Հայաստանի պետականության ունեզրկումն է: Այսինքն` Հայաստանը լինելու է այնպիսի տարածք, ոչ թե պետություն, որի վրա լինելու են ապրող փոքրամասնություն կազմող հայեր, եւ այդ հայերն, այսպես ասած, Ադրբեջանի անվտանգության ներքո կտեղակայվեն: Այսինքն`կապրեն այդ «անվտանգության» ներքո:Հետեւաբար, ադրբեջանական կողմի պահանջների մի մասն արդեն կատարվել է: Այսինքն, Արցախի հայաթափումը, Արցախի ամբողջական կլանումը, հետո Տավուշի տարածքների հանձնումը, առջեւում սպասվում է նաեւ Տիգրանաշենի խնդրի կարգավորումը՝ հօգուտ Ադրբեջանի: Դրանից հետո նույն տարածքները, որոնք օկուպացվել են 2022 թվականի սեպտեմբերին` Ջերմուկը, Իշխանասարը: Չմոռանանք նաեւ, որ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի հատվածների հարցը նույնպես չի լուծվել հօգուտ Հայաստանի, դրանից հետո գալիս է արդեն Արեւմտյան Ադրբեջան կոչվածը: Այսինքն`ադրբեջանցիների «վերադարձ» Հայաստան, ինչպես հենց ադրբեջանական կողմն է պնդում` 300.000 ադրբեջանցի, Զանգեզուրի միջանքի մասին էլչասեմ: Այդ ամենն էականորեն փոխում է Հայաստանի պետականության կերպարը: Թերեւս մեկ բան էլ նշեմ` Սահմանադրության փոփոխությունը որպես այդպիսին շատ կարեւորդրույթ է, դա էականորեն փոխում է Հայաստանի արտաքին քաղաքականության դեմքը: Հայաստանը ոչ թե դառնում է անկախ եւ ինքնիշխան պետություն, այլ դառնում է արդեն սպառված պետություն: Հայաստանը պետք է որոշակիորեն կարողանա դիմագրավել թշնամիներին, կարողանա ինչ-որ ձեւով որեւէ բան պահանջել, առաջ մղել իր պետական շահը: Ըստ էության, Ադրբեջանի նպատակն է ունենալ այնպիսի իրավիճակ վերջում, որպեսզի ասի` անգամ խաղաղություն կնքելու փաստաթուղթն է անիմաստ, քանի որ մենք համարում ենք, որ Հայաստանն այլեւս չունի դերակատարում Հարավային Կովկասում, Հայաստանն իրենից ոչինչ չի ներկայացնում, էլ ի՞նչ թղթի մասին է խոսքը: Հավատացնում եմ, որ իրենք չեն էլ ստորագրելու այդ թուղթը: Իրենք ամենավերջում՝ ինչպես Փաշինյանը ժամանակին, այսպես ասած, «գցում» էր` մեկ Արեւմուտքին, մեկ Ռուսաստանին, հիմա Ադրբեջանն էլ նույնն անելու էՆիկոլի նկատմամբ: Այսինքն, ասելու են` ո՞վ ես դու, որպեսզի քեզ հետ էլ որեւէ մի թուղթ ստորագրենք, ի՞նչ կարող ես ինձ տալ, որպեսզի քեզ հետ խաղաղություն կնքեմ: Ո՛չ սպառնալիք ես ներկայացնում, որ կարող ես ինչ-որ միջազգային նախագիծ առաջ մղել, ո՛չ էլ ունես այնպիսի աջակցություն կամ քաղաքական թիմ եւ ուղեղ, որով կկարողանաս 5 տարի հետո նման խնդիրներ լուծել՝ ոչ միայն ռազմական, այլեւ` առհասարակ:
«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՍՏԱԿ ԿԵՐՊՈՎ ԱՍՈՒՄ Է՝ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՁԵԶ ՈՉՆՉԱՑՆԵԼ, ԵՎ ԴԱ ԱՆՈՒՄ Է»
—ՄԱԿ-ի գրասենյակից մեծ հույսեր են արտահայտել այն մասին, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ եղած խաղաղության գործընթացը էականորեն դրական ազդեցություն կթողնի տարածաշրջանի վրա: Որքանո՞վ է իրատեսական այս հայտարարությունը:
— Պետք է հասկանալ, որ բոլոր այս տեսակ հայտարարությունները դիվանագիտական բառամթերքով են կիրառվում: Այսինքն` չի կարող ՄԱԿ-ը հայտարարել, որ պետք է բավարարվենԱդրբեջանի պահանջները կամ թեկուզ Հայաստանի պահանջները: Բնականաբար, խոսում են դժվար զիջումներից, փոխզիջումներից, սակայն եթե մենք ռեալ կերպ փորձենք տեսնել, թե ի՞նչ է կատարվում, ինչը արդեն տեսնում ենք՝ նույն Ադրբեջանն է օգուտ քաղում այս գործընթացից: Ստացվում է մի իրավիճակ, որում Ադրբեջանը տարածքները ստանում է առանց կռվի: Մի իրավիճակ, որ փաստաթղթով հանձնվեց ու հայաթափվեց Արցախը, եւ այժմ ուղղակի գալիս է հետագա գործընթացների իրականացումը: Ստացվում է այնպես, որ այդ հայտարարությունները զուտ դիվանագիտական հայտարարություններ են: Կարեւոր մի շեշտադրում անգամ չկա, բացի այն, որ պետք է միայն Ադրբեջանի պահանջները կատարել: Մեր բախտը թշնամու հարցում շատ լավ բերել է, եւ սա չեմ հեգնում: Մենք գիտենք, որ թշնամիները միմյանցից քաղաքական ակնկալիքները սովորաբար թաքցնում են եւ վերջին պահին են անակնկալի բերում, սակայն Ադրբեջանի դեպքում հակառակն է: Ինքը հստակ կերպով ասում է՝ ուզում եմ ձեզ ոչնչացնել, եւ դա անում է՝ տարածքներ վերցնելով, սպառնալով, հայաթափելով: Հստակ երեւում է իր քաղաքական դեմքը, թե ինքն իրենիցի՞նչ է ներկայացնում:
— Բոլորովին վերջերս ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլերը հայտարարեց, թե` Երեւանի եւ Բաքվի միջեւ համաձայնությունը հնարավոր է, սակայն կողմերը պետք է ծանր փոխզիջումների գնան: Այս դեպքում Հայաստանն ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ:
— Ըստ էության, ոչինչ ակնկալել անհրաժեշտ չէ՝ բացի Ադրբեջանի պահանջները կատարելուց: Այստեղ հարց է ծագում նաեւ այն մասին, թե Ադրբեջանն ի՞նչ զիջումներ է արել Հայաստանին:Եթե կարողանան այս հարցին գոնե մեկ օրինակով պատասխանել, ապա ես ներողություն կխնդրեմ մարդկանց մոտ բացասական զգացմունքներ առաջացնելու համար: Եթե կարողանան մեկ փաստարկված հիմնավորում բերել, թե Ադրբեջանն ի՞նչ է զիջել Հայաստանին եւ ի՞նչ է շահել Ադրբեջանի հետ այս կամ այն փաստաթուղթը ստորագրելու համատեքստում՝ դարձյալ ես ներողություն կխնդրեմ: Սա մտորելու միտք եմ ես տալիս:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=288862&l=am/