Մեկնարկեց «ԵՄ թե՞ Միութենական պետություն» խորհրդաժողովը
ՆերքաղաքականՄեկնարկեց «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման խորհրդաժողովը` ԵՄ թե՞ Միութենական պետություն թեմայով։
Իշխանությունները եւ Արեւմուտքի այլ ծառաները մեր երկիրը ակտիվորեն տանում են դեպի իբր Եվրամիություն: Սակայն, դա ոչ այլ ինչ է, քան եվրախաբկանք, քանի որ բազմաթիվ երկրներ տասնամյակներ շարունակ կանգնած են հերթի Եվրամիությանը անդամագրվելու համար Եվրամիության նախասրահում եւ սպասում են իրենց հերթին: Իրականում դա ճանապարհ է դեպի Թուրքիայի վերահսկողության տակ եւ մեր պետականության վերջնական ոչնչացում:
Մենք` «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժումը դեմ ենք Հայաստանի թուրքական ապագային եւ մեր պետականության փրկության ու հայ ժողովրդի համար ապահով հանգրվան տեսնում ենք մեր միությունը Ռուսաստանի հետ:
Եթե Արեւմուտքի ծառաները խոսում են Եվրամիությանը անդամագրվելու հայտ տալու մասին հանրաքվեի վերաբերյալ, ապա մենք պահանջում ենք, որ նույն հանրաքվեի շրջանակներում մեր ժողովուրդը ունենա իրական ընտրություն` Միութենական պետություն Ռուսաստանի հետ, թե՞ Եվրամիություն (Թուրքիա):