«ԵՄ թե՞ Միութենական պետություն. Ո՞ւր գնալ». Բանաձև
Ներքաղաքական«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄ
«ԵՄ թե՞ Միութենական պետություն. Ո՞ւր գնալ».
խորհրդաժողովի ԲԱՆԱՁԵՎ
Մենք` «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման կողմից կազմակերպված
«ԵՄ թե՞ Միութենական պետություն. Ո՞ւր գնալ »
խորհրդաժողովի մասնակիցներս արտահայտում ենք մեր խորը մտահոգությունը հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության եւ բռնազավթված Արցախի Հանրապետության շուրջ տեղի ունեցող ճակատագրական գործընթացների վերաբերյալ, որոնք հարցականի տակ են դրել ոչ միայն Հայաստանի պետականությունը, Արցախի ազատագրման պայքարը այլեւ անգամ հայ ժողովրդի գոյությունը իր Հայրենիքի վերջին հանգրվանի վրա:
Հայաստանում իշխանությունը զավթած Արեւմուտքի կամակատար խմբակը, որը արտահայտում է նաեւ Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը, հետեւողականորեն իրականացնում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններից տարանջատվելու եւ Թուրքիայի եւ Եվրամիության հետ մերձենալու արտաքին քաղաքականությունը: Վերջերս ՀՀ բարձրագույն պաշտոնական դիրքերը զբաղցնող անձինք հայտարարում են Եվրամիության հետ հնարավորինս մերձենալու, ընդհուպ Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին: Այդ հարցի շուրջ Ազգային ժողովում անգամ կազմակերպեցին լսումներ:
Այս կապակցությամբ մենք խորհրդաժողովի մասնակիցներս արձանագրում ու հայտարարում ենք.
1. Հայաստանի իշխանությունների նպատակադրությունը մեր երկրի ապագան կապել Արեմուտքի հետ պատմական բոլոր ժամանակահատվածներում հանգեցրել եւ հանգեցնում է հայ ժողովրդի համար մեծագույն ողբերգական հետեւանքների, իսկ Հայաստանի Հանրապետության համար տարածքային ծանրագույն կորուստների: Միացյալ Նահանգների եւ եվրոպական երկրների գեղեցիկ փաթեթավորված խոստումները Հայաստանի պայծառ ապագայի վերաբերյալ իրականում վեր են ածվում խաբեության, հիասթափության ու ազգակործան հետեւանքների, ինչպես դա եղավ Սեւրի պայմանագրի պարագայում: Արեւմտյան երկրների եւ հատկապես անգլոսաքսոնական քաղաքականությունը, որպես կանոն, արհամարել է հայ ժողովրդի շահերը եւ Հայաստանը դիտարկել միայն որպես Ռուսաստանի դեմ գործողությունների համար գործիք կամ պլացդարմ:
2. Հայաստանի իշխանությունների ձեռքով նրանց օտար կառավարիչները Հայաստանը վեր են ածում երկրոդ Ուկրաինայի, այսինքն` դարձնում են գործիք, որը ինքնաոչնչացման ճանապարհով գործադրվելու է Ռուսաստանի, ինչպես նաեւ Իրանի դեմ: Այդ ամենը կբերի Հայաստանի պետականության իսպառ ոչնչացմանը եւ հայ ազգի իր պատմական տարածքում կոմպակտ բնակվելու դադարեցմանը:
3. Հայաստանի տարանջատումը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից, առավել եւս հակառակվելը Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին անխուսափելիորեն բերում է թուրք-ադրբեջանական առաջխաղացմանը, Հայաստանի հանդեպ ագրեսիայի, հայկական տարածքների օկուպացիայի, պետականության եւ ինքնիշխանության փաստացի կորուստի:
4. Հայաստանի իշխանությունների Եվրամիության անդամակցության ուղղությամբ վարվող քաղաքականությունը անմիջապես վտանգում է Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ ինքնիշխանությունը, քանի որ Եվրամիության կառուցվածքը եւ օրենսդրությունը ենթադրում են անդամ պետությունների հրաժարումը ինքիշխանությունից եւ անկախ քաղաքականություն վարելուց:
5. Հատկանշական է, որ Հայաստանը այն պահին է որոշել եվրաիտեգրվել, երբ տարածաշրջանի այլ պետությունները վերանայել են իրենց համագործակցությունը Եվրամիության հետ, մասնավորապես` Վրաստանը, որը շուրջ 20 տարի բռնել էր Եվրամիությանը անդամագրվելու ճանապարհը, վերջին շրջանում սկսել է իրականացնել ավելի անկախ արտաքին եւ ներքին քաղաքականություն, չենթարկվելով Արեւմուտքի սպառնալիքներին ու շանտաժին: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ պետությունը նույնպես խիստ վերապահումներով է շփվում Եվրամիության հետ: Այսինքն` Հարավային Կովկասի տարածաշրջանի պետութուններից միայն Հայաստանն է, որ «սպիտակ ագռավի» դերում հայտնվելով, հռչակել է եւ փորձում է իրականացնել Եվրամիությանը անդամագրվելու եւ Ռուսաստանից տարանջատվելու քաղաքականությունը:
6. Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանի խոշոր պետություններին, ապա թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը ունեն բարդ եւ հակասական հարաբերություններ ԵՄ-ի հետ, իսկ Թուրքիան տասնամյակներ շարունակ լինելով ԵՄ անդամության թեկնածու այդպես էլ չի ընդգրկվել ԵՄ-ի մեջ, այն պատճառով, որ ԵՄ-ն չի հանդուրժում իր անդամների ինքիշխանությունը անկախ քաղաքականություն վարելու հնարավորությունը եւ ազգային ինքնությունը:
7. Ազգային ինիքնիշխանության եւ անկախ քաղաքականություն վարելու սահմանափակման ԵՄ-ի քաղաքականության հետեւանքով այդ կառույցից դուրս եկավ ԵՄ-ի խոշորագույն պետություններից մեկը` Մեծ Բրիտանիան:
8. ԵՄ-ի ներկայիս աշխարհայացքային եւ քաղաքակրթական առաջնահերթույունները եւ կողմնորոշումները խիստ հակասում են քրիստոնեության եւ մասնավորապես` Հայ Առաքելական եկեղեցու ուսմունքին, հայ ժողովրդի արժեհամակարգին, հայ ընտանիքի ավանդական պատկերացումներին, հայ ազգի ինքնության հիմնադրույթներին:
9. Այսպիսով մենք հայտարարում ենք, որ Հայաստանի համար ճանապարհը դեպի անդամագրում ԵՄ-ին անընդունելի է: Սակայն եվրաինտեգրումը ոչ այլ ինչ է, քան եվրախաբկանք, քանի որ բազմաթիվ երկրներ տասնամյակներ շարունակ կանգնած են հերթի Եվրամիությանը անդամագրվելու համար Եվրամիության նախասրահում եւ սպասում են իրենց հերթին: Իրականում դա ճանապարհ է դեպի Թուրքիայի վերահսկողության տակ անցնելը եւ կբերի մեր պետականության վերջնական ոչնչացման:
10. Անկախ Թուրքիայի հետ կնքած պայմանագրերից վերջինս Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ ունի մեկ անփոփոխ ռազմավարություն` վերացնել հայկական պետականությունը եւ հայ ժողովրդի քաղաքական սուբյեկտայնությունը. եւ բոլոր հնարավոր դեպքերում Թուրքիան այն փորձում է իրականացնել: Թուրքիայի ռազմավարական նպատակն է իր գերիշխանությունը հաստատել ամբողջ Հարավային Կովկասում` հետագա ծավալապաշտական գործընթացները զարգացնելու համար:
11. Թուրքիայի կայսերապաշտական դրսեւորումները Հարավային Կովկասում կարող է կանխել միմիայն Ռուսաստանը: Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերից բխում է հայ ժողովրդի եւ նրա ձեւավորած պետականության ամրապնդումը իր պատմական հողերում, որի համար Ռուսաստանը սկսած 19-րդ դարի սկզբից եւ մինչ օրս կատարել է եւ շարունակում է կատարել գործուն եւ հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող քայլեր եւ գործառույթներ: Այս տեսանկյունից հայ ժողովուրդը պետք է ճիշտ գնահատի իրավիճակը եւ փայփայի հայ-ռուսական բարեկամությունը
12. Հայ ժողովուրդը երբեք չի համակերպվի Արցախի բռնազավթմանը: Մենք պահանջում ենք վերականգնել Արցախի սուբյեկտայնությունը եւ Ադրբեջանի կողմից ցեղասպանության ենթարկված Արցախի բնակչության իրավունքները պետք է վերականգնվեն: Պահանջում ենք անմիջապես ազատ արձակել ադրբեջանական բանտերում տանջանքների ենթարկվող հայ գերիներին: Հայ-ադրբեջանական բանակցությունները պետք է իրականացվեն բացառապես Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, 2020թ. նոեմբերի 9 եռակողմ Հայտարարագրի հիման վրա:
13. ԵՄ-ի բացարձակ անգործությունը երկրորդ արցախյան պատերազմի ընթացքում եւ դրանից հետո թուրք-ադրբեջանակն զավթողական գործողությունների պարագայում, ցույց տվեցին, որ նրանց համար գոյություն չունեն ո՛չ միջազգային իրավունք, ո՛չ հայ ժողովրդի օրինական շահեր:
14. Հայաստանի Հանրապետության պետականության, հայ ժողովրդի քաղաքական սուբյեկտայնության ու ինքիշխանության պահպանման, ինչպես տարածքային ամբողջականության ապահովագրման ճանապարհը դա ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացումն է, դրանց տեղափոխումը դեպի նոր մակարդակներ, ընդհուպ մինչեւ Ռուսաստան-Բելառուս Միութենական պետթյան մեջ անդամագրումը, որպես այդ Միության իրավահավասար կողմ:
15. Հայաստանում արտաքին կողմնորոշման վերաբերյալ հանրային քննարկումը, առավել եւս ԵՄ-ին անդամագրության հայտ ներակայցնելու հարցի շուրջ, պետք է ունենա ՀՀ քաղաքացու համար իրական ընտրության հնարավորություն, այիսինքն` պարունակի Միութենայան պետության մեջ մտնելու, որպես ինքնուրույն միութենական սուբյեկտ տարբերակը:
16. Այսօր որոշվում է Հայաստանի եւ հայ ժողովրդի ճակատագիրը: Մենք պատրաստ ենք պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, հայկական ինքնությունը և մեր հայրենակիցների՝ իրենց հողում ազատ և անվտանգ ապրելու իրավունքը։
Մենք մեր վճռականությունն ենք հայտնում հայ ժողովրդին ավանդական արժեքները պաշտպանելու հարցում: Հայտնում ենք մեր աջակցությունը Հայ Առաքելական եկեղեցուն:
17. Մեր Շարժումը հանդիսանում է ՀՀ ներկայիս իշխանությունների միակ իրական ընդդիմությունը, քանի որ ուղիղ հակառակ պատկերացումներն ունի Հայաստանի ապագայի ու այդ ապագային հասնելու ճանապարհի վերաբերյալ, հատկապես արտաքին քաղաքականության, երկրի անվտնագության ապահովման, հայ ժողովրդի ինքնության ու արժեհամակարգի պահպանման վերաբերյալ: Այս առումով մենք հանդիսանում ենք իրական ընդդիմության միջուկը, որի շուրջ կարող է ձեւավորվել 3-րդ ուժը:
Մենք կոչ ենք անում բոլոր հայրենասեր եւ երկրի ապագայի համար պատասխանտվություն ունեցող ուժերին, կազմակերպություններին ու անահտներին միանալ մեր գաղափարախոսությանը ու մեր Շարժմանը:
Մենք շարունակում ենք պահանջել իշխանափոխություն եւ հանդես ենք գալու ցանկացած ընտրություններում որպես 3-րդ ուժ:
Երեւան, 20.07.2024թ.
https://iravunk.com/sim/?p=288600&l=am/