Այս անգամ չի հաջողվելու «բոչկա» գլորել Ռուսաստանի վրա. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Մեզ զարմացրել է, թե ինչպես Հայաստանում արտակարգ եւ լիազոր դեսպան ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆԸ մի հարցազրույցով փակել արեւմտամետների բերանն ու ջուրը գցել ամերիկացիների ամբողջ «օպերացիան» Սյունիքի վերաբերյալ: Դեսպանն ուղիղ ընդգծել է. «Ինչ էլ որ ասեն չարակամները, ռուս դիվանագետները հաստատ չեն պատրաստվում «լրտեսել» Սյունիքում` ի տարբերություն տարածաշրջանում հեռադիտակներով շրջելու արեւմտյան սիրահարների։ Օրակարգում չկա նաեւ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը, ինչը նույնպես փորձում են վերագրել Մոսկվային»: Հիմա արդեն պարզ դարձա՞վ, թե ինչու է ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին ամսվա այս գլխից այն գլուխը Սյունիքում, ինչու էին գերակտիվացել ամերիկյան պաշտոնյաների այցերը Հայաստան: Միայն թե, վերջիններս չէին նախատեսել, որ այս անգամ չի հաջողվելու «բոչկա» գլորել Ռուսաստանի վրա եւ մնալ անպատասխան:

Ի դեպ, արեւմտամետների մասին. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեյայի Վանաձորի գրասենյակի նախագահ ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑԸ ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարել է, թե` քաղբանտարկյալ չկա: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն մեղադրանքին, թե ինչու այսօր քաղհասարակությունը չի խոսում քաղբանտարկյալների գոյության մասին, Սաքունցն ասում է. «Չէ, քաղաքական բանտարկյալ չկա, պարոն Արծվիկ Մինասյան, կան քրեական հանցագործությունների մեջ մեղադրվողներ»: Ի՞նչ ասես, թերեւս մեզ մնում է զարմանալ ու դուրս չգալ կոռեկտության սահմաններից, բայց Սաքունցին փոխանցել «ողջույններ», օրինակ, Արմեն Աշոտյանից, Նարեկ Մալյանից, Ավետիք Ջիլավյանից, Արթուր Վարդանյանից, տնային կալանքի մեջ գտնվող Վահագն Չախալյանից եւ էլի շատ-շատերից:

Իսկ ՀՀ ԱԺ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավոր ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆՆ ուշագրավ օրենսդրական նախաձեռնությամբ է որոշել հանդես գալ: Առաջարկում է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարել եւ սահմանել «Հայրերի օր»։ Չէ, աշխարհ կանգնի իջնող կա, օրենսդրությունում «զուգընկեր» հասկացության ներմուծման հեղինակը հանկարծ հիշել է հայրերի՞ն: Ինչ խոսք, երեւանյան շոգն իրենն անում է:

Զարմանալի լուրեր են հասնում նաեւ հարեւան Վրաստանից: Մինչ Ադրբեջանի ռեժիմը Վրաստանում գրեթե իր բոլոր աշխատողներին` սկսած դեսպանատնից մինչեւ «Սոկարի» պահակներ, բաժանում է կարմիր պետհամարանիշներ, այդ նույն ժամանակ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ շարունակում է բացահայտ արշավը` Հայ Առաքելական եկեղեցու դեմ` զրկելով կարմիր համարանիշներից։ Այս մասին Թբիլիսիից ահազանգել է Վրաստանի Հայ Համայնք կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Միրզոյանը. «Այդուհանդերձ, հայ բիզնեսմենները շարունակում են այդ համարանիշներով վարել մեքենաներ, եւ այստեղ հարց է առաջանում. ըստ Հայաստանի իշխանությունների` բիզնեսմեններն ավելի շա՞տ են արել Հայաստանի եւ հայության համար, քան` Հայ Առաքելական եկեղեցին»: Չէ, այսպես որ գնա ՔՊ-ականները շանսեր ունեն համաշխարհային համբավ ձեռք բերել, թե 21-րդ դարում ինչքան անաստված կարող է լինել քրիստոնյա երկիրը` այն էլ առաջինը քրիստոենություն ընդունած: Այլեւս նրանցով ոչ միայն մենք ենք զարմացած, այլեւ` վրացիները:

Զարմացած է «Իրավունք»-ը

https://iravunk.com/sim/?p=288592&l=am/
ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ