ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Գերմանիայում կայացած ֆուտբոլի Եվրոպայի 17-րդ առաջնության 10 լավագույն գոլերը։
Քվարկության արդյունքում հաղթել է Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լամին Յամալի գոլը կիսաեզրափակիչում։ Կատալոնական «Բարսելոնայի» 17-ամյա վինգերը տպավորիչ հարվածով գրավել էր Ֆրանսիայի հավաքականի դարպասը և օգնել իսպանացիներին կամային հաղթանակի հասնել 2-1 հաշվով։
Եվրո-2024-ի թոփ-10 գոլերի թվում են Ջուդ Բելինգեմի (Անգլիա), Ջերդան Շաքիրիի (Շվեյցարիա), Նիկոլայ Ստանչուի (Ռումինիա), Արդա Գյուլերի, Մերտ Մյուլդուրի (Թուրքիա), Ֆաբիան Ռուիզի (Իսպանիա), Օլի Ուոթքինսի (Անգլիա), Մատիա Ձականիի (Իտալիա) և Չավի Սիմոնսի (Նիդերլանդներ) դիպուկ հարվածները։