Մեսսիին ներողություն խնդրելու կոչ անելու համար փոխնախարարին ազատել են աշխատանքից
ՍպորտԱրգենտինայի նախագահ Խավիեր Միլեյան աշխատանքից ազատել է երկրի սպորտի փոխնախարար Խուլիո Գարոյին, հայտնում է նախագահի գրասենյակը:
Խուլիո Գարոն աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիին կոչ էր արել ներողություն խնդրել թիմի պահվածքի համար: Փոխնախարարը նշել էր, որ ճիշտ չէր Ֆրանսիայի ազգային հավաքականի հասցեին ռասիստական վանկարկումներ կատարելը: Այդ հայտարարությունը բարկացրել է երկրի ղեկավարությանը:
«Ոչ մի կառավարություն չի կարող թելադրել Արգենտինայի հավաքականին՝ Աշխարհի չեմպիոնին և Ամերիկայի կրկնակի գավաթակրին, կամ որևէ այլ քաղաքացու։ Այդ պատճառով Խուլիո Գարրոն դադարում է զբաղեցնել Արգենտինայի սպորտի փոխնախարարի պաշտոնը»,- նշված է Արգենտինայի նախագահի հայտարարության մեջ:
Ավելի վաղ ՖԻՖԱ-ն հետաքննություն էր սկսել Արգենտինայի հավաքականի այն ֆուտբոլիստների նկատմամբ, որոնք Կոպա Ամերիկան հաղթելուց հետո վիրավորական արտահայտություններ են թույլ տվել Ֆրանսիայի հավաքականի խաղացողների հասցեին։
https://iravunk.com/sim/?p=288494&l=am/