ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել սկանդալային տեսանյութի վերաբերյալ
ՍպորտՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականի այն ֆուտբոլիստների նկատմամբ, որոնք Կոպա Ամերիկան հաղթելուց հետո վիրավորական արտահայտություններ են թույլ տվել Ֆրանսիայի հավաքականի խաղացողների հասցեին։
«ՖԻՖԱ-ն տեղեկացված է համացանցում տարածված տեսանյութի մասին: Մենք դատապարտում ենք ռասիզմի արտահայտման յուրաքանչյուր ձև: Միջադեպը հետաքննվում է ՖԻՖԱ-ի կողմից»,- գրված է ֆուտբոլային գերատեսչության տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ սկանադալյին տեսանյութում Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆեռնանդեսն ու խաղընկերները Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներին անվանել են աֆրիկացիներ
https://iravunk.com/sim/?p=288440&l=am/