Նոր Սահմանադրության ընդունումը 2027-ից շուտ չի լինի, Անկախության հռչակագրի հղման հարցը չի քննարկվել
Իրավական«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քանի որ շատ եք հարցնում, ասեմ.
1. Նոր Սահմանադրության ընդունումը 2027 թվականից շուտ չի լինելու։
2. Սահմանադրության նախաբանին և/կամ Անկախության հռչակագրի հղման հարցը խորհրդում չի քննարկվել և մոտակա ժամանակահատվածում չի քննարկվելու։
3. Խորհրդի այսօրվա նիստում քննարկվել է ապագա Սահմանադրության մոդելը (որ այն լինի պրինցիպներ սահմանող և ոչ միկրոկարգավորումներով)։
4. Այսօրվա նիստի տեսագրությունը քիչ անց կհրապարակվի Արդարադատ[ության նախարարության] կողմից։
5. Առաջիկա նիստում քննարկվելու է կայուն մեծամասնության երաշխավորող նորմից հրաժարվելու հարցը»։
https://iravunk.com/sim/?p=288429&l=am/