Սեպտեմբերին ով կամ ովքեր հրաժեշտ կտան պաշտոնին
ՆերքաղաքականՆիկոլի Փաշինյանի թիրախն այս պահին նախարարներն են. այս մասին տեղեկանում ենք վերջինիս մոտ կանգնած աղբյուրներից: Նա, ըստ էության, մարզային այցերն օգտագործում է նաեւ այդ նպատակով, ժողովրդից հետաքրքրվում է, թե որ նախարարից են դժգոհ, որպեսզի ազատման դիմումն առաջարկելիս «նավսյակի» նաեւ հիմքեր ունենա:
Ըստ նույն խոսակցությունների` Նիկոլի թրի ծայրին են հայտնվել, մասնավորապես` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը եւ ո՛չ ավել, ո՛չ պակաս, կրկին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ավելին, նույն շշուկների պնդմամբ, սոցապնախարարի պաշտոնի համար վերջինիս կողմից դիտարկվում է Արփի Դավոյանի եւ Նարեկ Զեյնալյանի թեկնածությունները: Իսկ բուն պաշտոնանկություններին Նիկոլը կգնա սեպտեմբեր ամսից:
Սեփ. լրատվություն
https://iravunk.com/sim/?p=288423&l=am/