Ոչ մեկը տեղից չի շարժվում. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքԶարմանալի, ավելին` հրեշավոր անտարբերության է մատնված գերության մեջ գտնվող ՌԱՇԻԴ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ: Նրան նախորդ շաբաթ Ադրբեջանում դատապարտեցին 15 տարվա ազատազրկման, ու ոչ մեկը տեղից չի շարժվում` ոչ մի իրավապաշտպան կառույց, ոչ Արտաքին գործերի նախարարությունը, ոչ ոք: Ընդ որում ՝ Արցախի բնակիչն առաջին 5 տարիները պետք է անցկացնի բանտում, իսկ հաջորդ 10 տարիները` խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում: Հիշեցնենք, որ Ռաշիդ Բեգլարյանը գերեվարվել եւ կալանավորվել է 2023 թվականի օգոստոսի 1-ին` օկուպացված Աղավնոյի մոտակայքում մոլորվելուց հետո: «Ռաշիդ Բեգլարյանը ՀՀ-ի համար գոյություն չունի: Սպեկուլյանտ սրիկաներ, մի օր բոլորդ պատասխան եք տալու: Ներում չի լինելու: Տղաները այսօր պատժվում են հենց մեր անտարբերության համար: Տեր Աստված, էս ինչ դաժան ժամանակներ ենք ապրում ու անտեր երկրում», - այսպես է իր ցավն արտահայտել «Վերածնվող Արցախ» շարժման համակարգող, «Հայկական աշխարհ» հասարակական կազմակերպության ղեկավար Անաստաս Իսրայելյանը:
Ուզում ես գնաս Եռաբլուր ու գոռաս. «Տղե՛րք, վեր կացեք»: Նիկոլստան դարձած Հայաստանում բարոյական արժեքներն այն կարգի են ոտնատակ տրվել, որ իշխանության մոլի աջակից համասեռամոլ, պոռնոդերասան ՌՈՄԱՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ցուցմունք է տվել 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր` Գարիկ Գալեյանի դեմ: «Սա է նիկոլական Հայաստանը... Սրանք են Նիկոլի Հայաստանի «հերոսները», - արձանագրում է Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Ինչ խոսք, զարմանալին այն չէ, որ այսպիսի կերպարներն են ակտիվացել, չէ որ Փաշինյան Նիկոլն ասում էր, որ սեռափոխված Մելն էլ անձնական պաշտպանության ներքո է: Բայց, ախր, ի՞նչ երեսով եք գնում-գալիս կպնում որդեկորույս ծնողներին:
Ասացինք` ինչ երեսով, հիշեցինք համացանցում լայնորեն տարածված խայտառակ լուսանկարները: Ինչ-որ տիկտոկերներ հայտնվել են Հանրապետության հրապարակում ու գրեթե մերկացել: Ֆլեշմոբ են արել, թե խաղ խաղացել, մուրն իրենց գլուխը, բայց այս երկրում ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ չկա՞, որ համակեցության կանոնների մասին հիշեցներ: «Ապագա Հայաստանը վազելով գալիս է, դեռ Լուսինե Բադալյանին ու Արփի Դավոյանին երանի ենք տալու, իրենց ստեղծածը իրենցից սարսափ է…», - զգուշացնում է «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Դե էլ ով, եթե ոչ նախկին իմքայլականը գիտի, թե էլ ինչ կարելի է սպասել` այս իշխանության օրոք:
Ի դեպ, «ԵՎՐՈ-2024»-ում էլ այլասերության եւ զավեշտալի 18+ դրվագների պակաս չկա: Պարզվում է` չինական մի ավտոարտադրող ընկերություն մեծ գովազդային արշավ է իրականացրել առաջնության ժամանակ` տեղադրելով իրենց գովազդը խաղերի ընթացքում: Սակայն այս ընկերությունը հաշվի չի առել այն, որ Գերմանիայի դոմեյն զոնայում նույն անվանումը պատկանում է ոչ թե իրենց, այլ տեղական սեքս շոփին: Արդյունքում, հազարավոր գերմանացի ֆուտբոլասերներ, որոնք հետաքրքրվել են չինական ավտոներով, մտել են կայքը ու ավտոյի փոխարեն տեսել ռեզինե խայտառակ «հարմարանքներ»: սարքեր: Այս մասին պատմում է «Իմինեմնի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը եւ մանրամասնում, թե՝ բանը հասել է նրան, որ կայքը ստիպված հատուկ հայտարարություն է տեղադրել, որում նշել է, որ մեքենաները այլ կայքում են: Մեղա՜, մեղա՜…
Զարմացած է «Իրավունք»-ը
https://iravunk.com/sim/?p=288367&l=am/