Ռոնալդուի xG-ն ամենացածրն է եղել Եվրո-2024-ում
ՍպորտՊորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Եվրո-2024-ում ամենացածր xG-ն (expected goals, սպասված գոլեր) է ունեցել, հայտնում է Whoscored-ը:
39-ամյա հարձակվողի xG-ն եղել է -3,5: Երկրորդ վատագույն ցուցանիշն ունի գերմանացի Կայ Հավերցը (-3,1 xG), իսկ երրորդ տեղում բելգիացի Ռոմելու Լուկակուն է, որի xG-ն կազմել է -2,3:
Ամենացածր xG ունեցող ֆուտբոլիստների տասնյակում են ընդգրկվել նաև ֆրանսիացիներ Կիլիան Մբապեն ու Անտուան Գրիզմանը, նիդերլանդցի Մեմֆիս Դեպայը, սերբ Ալեքսանդր Միտրովիչը, իսպանացի Լամին Յամալը, դանիացի Ռասմուս Հոյլունդը և խորվաթ Անտե Բուդիմիրը:
https://iravunk.com/sim/?p=288339&l=am/