Երևանի 21-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը

Մշակութային

Երևանի 21-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը։ Հուլիսի 13-ին Կինոյի տանն անցկացվեց փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:

Փակման արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին:

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում Ոսկե ծիրան ստացավ Կարոլինե ֆոն դեր Թանի «Չիրետտայի ավետարանը», Արծաթե ծիրան՝ Գուտու Պարենտիի «Տարօրինակ ուղի» ֆիլմերը։ Հատուկ հիշատակման արժանացավ Նիննա Պալմադոտտիրի «Մենություն» ֆիլմը։

Տարածաշրջանային մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ Ֆարահ Քասեմի «Մենք ներսում ենք», Արծաթե ծիրանի՝ Ֆարահնազ Շարիֆիի «Իմ գողացված մոլորակը» ֆիլմը։ Հատուկ հիշատակման արժանացավ Էմիլի Մկրտչյանի «Լինում է, չի լինում» ֆիլմը։ Վերջինս ստացավ նաև Fipresci-ի մրցանակ։

Կորիզ կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում Ոսկե ծիրան ստացավ Հրանտ Վարժապետյանի «Տուն»-ը, Արծաթե ծիրան՝ Աննա Մկրտումյանի «Արմատ»-ը։

Երևանի 21-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի կայացավ հուլիսի 7-14-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը ներկայացրեց մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը այս տարի չունեցավ բացման արարողության ավանդական կարմիր գորգը։ Ըստ փառատոնի ստեղծագործական թիմի՝ արարողակարգային հայեցակարգի՝ հետայսու փառատոնի այս կարևոր դետալը կկրի լրացուցիչ իմաստավորում։ «Ոսկե ծիրան» 21-րդ փառատոնի կարմիր գորգին փոխարինեց արվեստագետ Դավիդ Քոչունցի դիզայնի հիման վրա տեղացի գորգագործ վարպետների ձեռքերով պատրաստած գորգերը, որոնք կազմում են «Տեղորոշում» («Point of Reference») հավաքածուն։

Բացի այդ, «Ոսկե ծիրան»-ն այս տարի առանձնահատուկ անդրադարձ կատարեց երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:

Լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն էր կրկնակի oսկարակիր Ալեքսանդր Փեյնը, որի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի, այդ թվում` 4 անգամ «Լավագույն ֆիլմ» և 3 անգամ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում։ Փեյնը փակման արարողության ժամանակ արժանացավ Փարաջանովյան թալեր մրցանակ՝ համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար։

Կանադահայ վարպետ Ատոմ Էգոյանը այս տարվա կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահն էր։  21-րդ «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն էր հնդիկ-ամերիկացի ռեժիսոր Թարսեմ Սինգհը, ով հայ հանդիսատեսին գուցե առավել հայտնի է որպես Լեդի Գագայի փարաջանովյան գեղագիտությամբ ոգեշնչված «911» երգի տեսահոլովակի հեղինակ։

Միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն էր թատրոնի և կինոյի մեծագույն դերասան, կրկնակի օսկարակիր Քեւին Սփեյսին՝ ոչ միայն իր սերնդի, այլեւ շատերի համոզմամբ՝ բոլորի ժամանակների լավագույն արտիստներից մեկը։ 21-րդ «Ոսկե ծիրան»-ի մյուս պատվավոր հյուրն էր աշխարհահռչակ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին։ Սա  Փանահիի առաջին փառատոնային այցն էր 14 տարվա տնային կալանքից և ազատազրկումից հետո։ Փանահիին փակման արարողության ժամանակ հանձնվեց Փարաջանովյան թալեր մրցանակ՝ համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար։

https://iravunk.com/sim/?p=288199&l=am/
ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին