Կվճարի՞ ՀՀ-ն, թե՞ ոչ ՀԱՊԿ-ի 2025թ․-ի վճարը․ Մանրամասնում է Հովիկ Աղազարյանը

Հանդիպում

Չնայած Հայաստանի որոշմանը` 2025 թվականի համար ՀԱՊԿ-ի վճարը կհաշվարկվի: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՀԱՊԿ–ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը` մեկնաբանելով կազմակերպության բյուջե Հայաստանի մուծման հետ կապված իրավիճակը։

«2025 թվականի բյուջեի նախագիծը կվերանայվի, համապատասխանաբար կհաշվարկվեն բոլոր հոդվածները։ Այդ գումարի 10 տոկոսը կհաշվեգրվի Հայաստանին»,– ընդգծել է Վասիլևը։ ՀՀ–ն կվճարի այդ գումարը, թե ոչ, ըստ նրա, դա արդեն երկրի ղեկավարության քաղաքական կամքն է:

Կվճարի՞ ՀՀ-ն այդ գումարը, թե՞ հետաքրքրվել ենք  «Քաղաքացիական պայմանագրի» խմբակցության պատգամավոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻՑ, ով նկատեց․

-Ես կդժվարանամ այդ հարցին պատասխանել, որովհետեւ այնտեղ շատ նրբություններ կան, որոնք պետք է հածվի առնվեն։ Ես փաստաթղթերին, պայմանագրային պարտավորություններին մանրամասն տեղյակ չեմ, որոնցի պետք է բխի այն իրավիճակը, թե ՀՀ-ն այնումանենայնիվ պե՞տք է վճարի, թե՞ կարող է չվճարել։ Ես այդ հարցին մանրամասն չեմ տիրապետում, ուստի կդժվարանամ հստակ պատասխան տրամադրելուց։

-Պարոն Աղազարյան, ՀՀ-ն կարծես սահուն քայլերով գնում է դեպի Արեւմուտք։ Ռուսաստանի արտաքին գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունների թեմային եւ նշել, որ Հայաստանը կարող է դառնալ «Արևմուտքի զոհը՝ գայթակղված և խաբված»։ Չկա՞ նման մտավախություն։

-Հայաստանը շատ լավ է ճանաչում իր բարեկամներին։ Մենք այս պահին սառեցրել ենք ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը այս պահին հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում կան երկրներ, որոնք Ադրբեջանի հետ ավելի ջերմ եւ դաշնակցային հարաբերություններ ունեն, քան ՀՀ-ի հետ։ Բայց ՀՀ-ն որեւէ ձեւով կասկածի տակ չի դնում հայ-ռուսական հարաբերությունները, հետեւաբար մենք ամենինչ հասկանում ենք։ Մենք հասկանում ենք, թե ինչ է նշանակում Արեւմուտք, Ֆրանսիա եւ մենք առաջնորդվում ենք մեր պետական, ազգաին շահերով, որը ոչ միդեպքում չպետք է ընկալել որեւէ երրորդ երկրի դեմ ուղղված եւ հատկապես ՌԴ-ի դեմ ուղղված գործողություն։

 -Պարոն Աղազարյան, շատ քննարկվեց նաեւ այն հարցը, թե ինչո՞ւ ՀՀ-ն կոշտ արձագանքեց Բելառուս նախագահի Շուշի այցին, իսկ երբ Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցեցին տասից ավել երկրների ներկայացուցիչներ, որեւէ արձագանք, բողոքի նոտտա չհնչեց։

-Բելառուսի դեպքում արձագանք եղավ ոչ թե նրա համար, որ վերջինս այցելեր Շուշի, այլ արձագանք եղավ Լուկաշենկոյի լկտի , ցինիկ արտահայտությունների համար, ինչը տեղին էր եւ արդարացված։ Ես չեմ գտնում, որ մյուս պետությունների ներկայացուցիչները, որոնք այցելել են Շուշի իրենց թույլ են տվել նման արտահայտություններ, հետեւաբար մեր այս կեցվածքը դրանով է պայմանավորված։

 

 

https://iravunk.com/sim/?p=288180&l=am/
ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը