Ֆրանսիական ակումբը Սպերցյանի տրանսֆերի շուրջ համաձայնության է հասել «Կրասնոդարի» հետ
ՍպորտՖրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Լանսը», որի սեփականատերը ֆրանսահայ Ժոզեֆ Ուղուրլյանն է, «Կրասնոդարի» հետ համաձայնության է եկել Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի շուրջ հայտնում է Arménie Football X-ի էջը:
Նշվում է, որ Սպերցյանն առաջիկա օրերին որոշում կկայացնի «Լանս» հնարավոր տեղափոխության վերաբերյալ:
Աղբյուրի փոխանցմամբ կատալոնական «Ժիրոնան», որը լրջորեն հետաքրքրված է հայ ֆուտբոլիստի ծառայություններով չի կարողանում համաձայնության հասնել ռուսական ակումբի հետ:
Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։
https://iravunk.com/sim/?p=288149&l=am/