Իտալիայի չեմպիոն «Ինտերը» պաշտոնապես հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին:
Իտալացի 48-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը:
Ինձագիի գլխավորությամբ «Ինտերը» նաև երկու անգամ նվաճել է Իտալիայի գավաթը, երեք անգամ՝ երկրի Սուպերգավաթը: 2022/2023 մրցաշրջանում էլ միլանյան գրանդը հասել էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: