Մասուդ Փեզեշքիանը փորձելու է վերակենդանացնել Արեւմուտքի հետ միջուկային համաձայնագիրը. Իրանագետ

Հանդիպում

-Հակառակ բազմաթիվ կանխատեսումների, որոնք հաղթողի հավակնորդ էին համարում պահպանողականներին, Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթեց բարեփոխիչ Մասուդ Փեզեշքիանը։ Ինչո՞վ էր պայմանավորված Մասուդ Փեզեշքիաի բացարձակ հաղթանակը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք իրանագետ Արմեն Վարդանյանի հետ.

-Ընդհանուր առմամբ Մասուդ Փեզեշքիանի հաղթանակաը պայմանավորված էր մի քանի գործոններով, բայց ամենառաջնային, ամենակարեւոր գործոնն այն է, որ Մասուդ Փեզեշքիան ի տարբերություն իր հակառակորդի մի շարք ռեորմներ էր առարարկում Իրանի ժողովրդին թե ներքին, թե արտաքին քաղաքականության մեջ։ Իրանի ժողովուրդը հոգնել է գտնվել խիստ պատժամիջոցների տակ, ինչպես նաեւ հոգնել է կորոնական սահմանափակումներից։ Եվ այս առումով Մասուդ Փեզեշքիան շատ մեծ խոստումներ էր տալիս, ի տարբերություն հակառակորդի։ Օրինակ ներքին քաղաքականության մեջ առաջարկում էր թեթեւացնել կանանց գլխաշոր կրելու օրենքները, առաջարկում էր մի շարք բարեփոխումներ , որոնց կարիքը զգում էր Իրանի ժողովուրդը։ Բացի դա Մասուդ Փեզեշքիաին աջակցում էին Իրանի մի շարք ազդեցիկ քաղաքական դեմքեր, ինչպիսինն է Իրանի նախկին նախագահ Հասան Ռոհանին, նախկին արտգործնախարար Մուհամադ Զարիֆը։ 

-Ի՞նչ եք կարծում, Իրանում ընտրությունների արդյունքները կազդե՞ն Իրանի արտաքին քաղաքականության վրա, մասնավորապես՝ Հայաստանի հետ հարաբերությունների վրա։ 

-Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ չի փոխվի Իրանի արտաքին քաղաքականությունը։ Մասուդ Փեզեշքիան արդեն ասել էր, որոնք են լինելու արտաքին փոփոխությունները՝ դա դեէսկալացիան է հարեւաննների հետ, հիմնականում արաբական երկրներին, բայց հիմնական ուղղությունը արտաքին վեկտորի ուղղությամբ նա կպահպանի։ Օրինակ, երեկ նա հայտարարեց, որ Իրանը կշարունակ «Հեզբոլահ» եւ «ՀԱՄԱՍ»-ին աջակցել։ Ինչ վերաբերում է ՀՀ-ին, ապա այստեղ էլ մեծ փոփոխություն չի լինի, արդեն իսկ տեղի ունեցել է Փաշինյան Փեզեշքիան հեռախոսազրույցը, որտեղ նա կրկնել է նախկին նախագահի ասածները, որ դեմ է տարածաշրջանում սահմանների աշխարհագրական փոփոխությանը, ինչը բխում է ՀՀ-ի շահերից։ Հնարավոր է որոշ փոփոխություններ լինեն Արեւմուտքի հետ միջուկային համաձայնագրի վերակենդանացման հետ կապված։ Սակայն այստեղ էլ ամենինչ չէ, որ իրենից է կախված, այստեղ շատ կարեւոր է թե ով նոյեմբերին կդառնա ԱՄՆ նախագահ։ Եթե Թրամփը ընտրվի հնարավոր է այդ բանակցությունները չսկսեն էլ, որովհետեւ Թրամփը դեմ էր այդ համաձայնագրին։ Նաեւ պետք է հաշվի առնել, որ Իրանում ներքին եւ արտաքին քաղաքականության առումով վերջին խոսքը պատկանում է ոչ թե նախագահին, այլ գերագույն առաջնորդի՝ Ալի Խամեինի խոսքը։ 

-Ըստ Ձեզ՝ Իրանի նորընտիր նախագահն ավելի ադրբեջանամետ ու թուրքամետ դիրքորոշում կունենա՞՝ հաշվի առնելով նրա ազգությունը։ 

-Ես չեմ կարծում, թե ազգության վրա պետք է շատ ֆիքսվենք, տեսեք օրինակ Իրանի գերագույն առաջնորդի՝ Ալի Խամեինին եւ ազգությամբ թուրք-ատրպատականցի է, բայց դա երբեք չի էլ զգացվել։ Այնպես որ այս գործոնը չեմ կարծում լինի դոմինանտ, որոհետեւ Իրանի համար կարեւորը ազգային շահերն են։ Այնպես որ Մասուդ Փեզեշքիան առաջնորդվելու առաջին հերթին Իրանի ազգային շահերով, այլ ոչ թե իր էթնիկ ծագումնաբանությամբ երկրների շահերով։

-ՌԴ-ի մասով կարում եմ լուրջ մերձեցման կգնա Իրանը, որովհետեւ եւ ՌԴ-ն եւ Իրանը գտնվում են ծանր պատժամիջոցների տակ եւ ունեն միմյանց կարիքը ունեն։ Այլ խոսքով՝ ՌԴ-ին պետք է Իրանը, Իրանին էլ՝ ՌԴ-ն։ Ինչ վերաբերում է Արեւմուտքի հետ հարաբերություններին, ապա նորից եմ շեշտում, որ Մասուդ Փեզեշքիանը փորձելու է վերակենդանացնել Արեւմուտքի հետ միջուկային համաձայնագիրը եւ Իրանի վրայից հանել ծանր արեւմտյան պատժամիջոցները։ Եվ այս տեսանկյունից կարծում եմ, որ Իրանի նոր նախագահը կփոչձի Իրանի վրայից հանել ծանր պատժամիջոցները։ Բայց ամեն ինչ կախված է նոյեմբերին կայանալիք՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից։ Եթե Բայդենը մնա հնարավոր է Փեզեշքիաին հաջողվի Իրանը դուրս մղի ծանր պատժամիջոցներից, բայց եթե Թրամփը մնա, դա գրեթե անհնար կդառնա, որովհետեւ Թրամփը ամեն ինչ կանի Իրանին անկյուն մղելու համար։

https://iravunk.com/sim/?p=288080&l=am/
ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը