«Շալկեն» դիտարկում էր 20-ամյա ֆուտբոլիստի թեկնածությունը, սակայն ընտրել է հարձակման գիծն ուժեղացնելու այլ տարբերակներ։
Հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրարված է 2-րդ Բունդեսլիգան ներկայացնող մեկ այլ ակումբ՝ Դյուսելդորֆի «Ֆորտունան»։
Հիշեցնենք, որ Հրանտ-Լեոն Ռանոսը 2023 թ. ամռանն է Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմից տեղափոխվել «Բորուսիա», որի կազմում անցկացրած 10 խաղում խփել է 1 գոլ և կատարել 1 արդյունավետ փոխանցում։