Մոսկվան պատրաստ է Թեհրանին որպես միջնորդ դիտարկել. ՌԴ ԱԳՆ
ՄիջազգայինՄոսկվան պատրաստ է Թեհրանին դիտարկել` որպես միջնորդ Ուկրաինայի իրավիճակի կարգավորման հարցում, եթե Իրանը շահագրգռված լինի, «Վալդայ» քննարկման ակումբի նիստում իր ելույթում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, գրում են իրանական ԶԼՄ-ները։
«Առայժմ մենք նման ազդանշաններ չենք ստացել մեր իրանցի ընկերներից, բայց եթե Իրանը շահագրգռվածություն ցուցաբերի՝ միանալու միջնորդական ջանքերին, որոնք ներկայումս ձեռնարկում են մոտ մի քանի տասնյակ երկրներ, մենք պատրաստ ենք դա դիտարկել»,- ասել է Ռուդենկոն։
Հունիսի 14-ին Պուտինը ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ նշել էր Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների պայմանները։ Դրանց թվում են Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը Դոնբասից և Նովոռոսիայից և Կիևի՝ ՆԱՏՕ-ին չանդամակցելու խոստումը։ Ուկրաինան պետք է չեզոք մնա և պարտավորվի միջուկային զենք չունենալ, և Ռուսաստանի դեմ արևմտյան բոլոր պատժամիջոցները պետք է չեղարկվեն։
https://iravunk.com/sim/?p=287999&l=am/