Հիմա բոլորն աշխարհում զբաղվում են քաղաքականությամբ, իրենց հարցերն են լուծում՝ բացի հայ ազգից. Փոստանջյան

Ներքաղաքական
«Իրավունքի» զրուցակիցն է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ:
 
— Տիկին Փոստանջյան, հուլիսի 2-ին քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ Բագրատ սրբազանի հանդիպմանն ինքներդ ներկա չէիք, ինչո՞վ էր պայմանավորված:
 
— Հուլիսի 2-ին անձամբ ես դատական նիստի եմ եղել, քանի որ իմ նկատմամբ տեղի էր ունեցել հարձակում՝ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի կողմից, սակայն մեր կուսակցության ներկայացուցիչը ներկա է եղել այդ հանդիպմանը: Ինքս բոլոր տեղերում ֆիզիկապես չեմ կարող ներկա գտնվել, սակայն այն, որ այդ հանդիպմանը մենք ունեցել ենք ներկայացուցիչ, փաստ է: Անձամբ իմ ներկայությունը չի եղել նաեւ այն պատճառով, քանի որ անձերով պայմանավորված չէր հանդիպումը: Եղել է քննարկում՝ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ եւ մեր կուսակցությունից նույնպես եղել է ներկայացուցիչ: Թերեւս իմ հանդիպումների մասին, որոնք եղել են սրբազանի հետ՝ ձեւաչափերը ես արդեն չեմ կարող նշել, թե ո՞ր օրը, ո՞ր ժամին: Հրապարակային հանդիպումներն էլ, որոնք տեղի են ունեցել, կարծում եմ՝ դրանց մասին կարիքն էլ չկա հայտարարություններ անելու: Մեր հանդիպումները մշտապես տեղի են ունենում, եւ այդ հանդիպումների ժամանակ քննարկումներ են ընթանում: Մնացածն արդեն այն, ինչը հրապարակային մասն է կազմում այդ հանդիպումների, հրապարակվում է:
 
— Իսկ ինչ-որ որոշումներ կայացվե՞լ է այդ հանդիպման ժամանակ, ինքներդ ինչպե՞ս եք վերաբերվում քաղաքական խորհրդի ձեւավորման Բագրատ սրբազանի առաջարկին:
 
— Ընդհանուր առմամբ, իհարկե, անհրաժեշտ են քաղաքական միավորներ, խորհուրդներ, քանի որ ընդհանրապես քաղաքական տեքստեր չեն հնչում վերջին շրջանում: Տեսեք, օրերս ընտրություններ տեղի ունեցան Ֆրանսիայի Հանրապետությունում, եւ երեք հիմնական ուժերը քաղաքական օրակարգեր են հրապարակել եւ փոխանցել իրենց հանրությանը: Մակրոնի «Վերածնունդ» քաղաքական ուժն աշխարհաքաղաքական ծրագրերի մեջ է, մյուսը սոցիալիստներն են, երրորդը՝ ազգայինները: Այսինքն, մենք էլ եթե քաղաքական ազգ ենք եւ ուզում ենք քաղաքական լուծումներ, որոնք անհրաժեշտ են մեր ազգի, ապագայի եւ պետականության համար, ապա ինքներս էլ չէ՞ պետք է մեր հանրությանը փոխանցենք քաղաքական օրակարգ դեպի առաջ: Իհարկե, անհրաժեշտ են ե՛ւ քաղաքական խմբերի ստեղծումը, ե՛ւ քաղաքական առաջադրանք հրապարակելը, ե՛ւ դրանք առաջ մղելը: Այս ամենը միաժամանակ անհրաժեշտություն են: Դրա բացակայությունն է, որ անընդհատ ասում են՝ մի՛ քաղաքականացրեք, քաղաքականությամբ մենք չենք զբաղվում, բայց ամեն ինչն է քաղաքականություն: Եթե չես զբաղվում, ապա քո տեղը կզբաղվեն եւ ի վնաս քեզ կզբաղվեն: Հիմա բոլորն աշխարհում զբաղվում են քաղաքականությամբ, իրենց հարցերն են լուծում՝ բացի հայ ազգից: Բա չզբաղվե՞նք քաղաքականությամբ եւ քաղաքական միավորներ ստեղծելով ու ընդունելով քաղաքական օրակարգ: Իհարկե, անհրաժեշտ են:
 
— Ստեղծված իրավիճակները հաշվի առնելով՝ այս պահին ինչպիսի՞ եզրակացություն կարելի է անել: Վերջապես, նոր քաղաքական գործընթացների պե՞տք է սպասել, թե՞ այդ ամենը հետաձգվեց արդեն աշնանը:
 
— Գիտեք, եթե ինչ-որ մի բանի սպասում ես, նշանակում է, որ դու չես որոշումներ կայացնում, իսկ եթե չես սպասում, այլ գործողություններ ես կատարում՝ տեսանելի, թե անտեսանելի, ապա դու ունես որոշակի քաղաքական աշխարհայացք: Ես այդպես կարող եմ պատասխանել: Եթե ինչ-որ մի բանի պետք է սպասես, որպեսզի քեզ ասեն եւ նոր անես, ապա դա նշանակում է, որ դու չես որոշումներ կայացնողը:
 
— Արդյո՞ք մեր երկրի վիճակն այնքան էլ օրհասական չէր, ինչպես ներկայացվում էր, որ օր առաջ լուծումներ չեն գտնվում, թե՞ ընդդիմությունն իր համար պայքարի գործիքակազմ չունի ձեւավորած:
 
— Իհարկե, մեր երկրի վիճակն օրհասական է: Ինչպե՞ս կարելի է անհանգիստ չլինել եւ օրակարգ չունենալ ու ասել, որ ամեն ինչ հրատապ չէ: Ամեն ինչ շատ հրատապ է, եւ այդ մասին խոսվում է: Խոսում են բոլորը, բացի մեզնից: Կրկնում եմ՝ ամեն ինչ շատ հրատապ է:
 
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=287968&l=am/
ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը