Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի միջև կապը շարունակում է գործել
ՀասարակությունՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև կապը շարունակում է գործել. Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են կառավարությունից։
Հարցին՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հետ կա՞ն ընթացիկ կոնտակտներ, շփումներ կամ քննարկումներ՝ համատեղ նոր համաձայնություն ձեռք բերելու ուղղությամբ, գերատեսչությունից պարզաբանել են. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև կապը շարունակում է գործել։ Ընթացակարգ և պարբերականություն հստակեցված չէ․ այն տեղի է ունենում` ըստ անհրաժեշտության»։
https://iravunk.com/sim/?p=287956&l=am/