Ներկա սահմանազատումը, չգիտես ինչու, իրականացվում է միայն Ադրբեջանին շահեկան պայմաններով. Գալուստյան

Տեսանյութեր

Ռեֆորմիստների կուսակցության գործադիր մարմնի անդամ ՄԻՔԱՅԵԼ ԳԱԼՈՒՍՏՅԱՆԻ գնահատմամբ՝ արդի ժամանակաշրջանում Հայաստանին նետվել են լուրջ մարտահրավերներ՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքական բնագավառներում։ Դրանց ճիշտ եւ ժամանակին դիմակայելը գրավական է մեր պետականության հետագա գոյության համար։ Այս մասին նա նշեց կուսակցության 4-րդ համագումարի ժամանակ եւ շեշտեց, որ նշված խնդիրների համատեքստում իրենց ուրույն տեղն ունեն երկրի անվտանգությունն ապահովող գործառույթները, որոնց շարքում են՝ երկրի ռազմա-պաշտպանական, տնտեսական, հոգեւոր-մշակույթային, կիբեռնետիկ եւ տեղեկատվական անվտանգությանն ուղղված գործողությունները։

«Սկսած 2018 թվականից, իշխող կուսակցությունը ջանք չի խնայել պետության անվտանգային գոտին, ինչպես նաեւ ՀՀ շուրջ տարիներով ձեւավորված անվտանգային միջավայրը թուլացնելու ուղղությամբ։ Առաջին հարվածները հասցվել են բանակին եւ տնտեսությանը։ Այս ամենի արդյունքում մենք դիմավորեցինք թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից հրահրված պատերազմը բարոյալքված ու իշխանության էժանագին շահերին ծառայեցվող բանակով: Պատերազմական իրավիճակի կառավարման խայտառակ ձախողումը, դիլետանտիզմը, քաղաքական կարճատեսությունն ու Արցախը թշնամուն հանձնելու  միտումը հանգեցրեց բազմաթիվ զոհերի, հազարամյա հայկական տարածքների կորուստի և ցավալի պարտության։ Կնքելով Ադրբեջանի պայմաններով կապիտուլյացիան, իշխանությունը կատարեց իր ստանձնած բոլոր ապազգային պարտավորությունները, սակայն հետամուտ չեղավ, որպեսզի թշնամին եւս կատարի իր պարտավորությունները։ Դրա վառ հետեւանքն է նաեւ ներկա սահմանազատումը, որը, չգիտես ինչու, իրականացվում է միայն Ադրբեջանին շահեկան պայմաններով։ Թե ինչպես է ապահովվելու մեր սահմանամերձ բնակչության անվտանգությունը թշնամու հետագա ոտնձգություններից, իշխող թեւը որեւէ կերպ չի մեկնաբանում», - ասաց նա։

Ըստ Միքայել Գալուստյանի, հերթական հարվածը մեր անվտանգությանը, դա իշխանական թեւի հայտարարությունն է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. «Գտնում եմ, որ նման հայտարարությունները ոչ միայն վնասում են մեր երկրի հեղինակությանը դաշնակից պետությունների աչքերում, այլ նաեւ կարող են հանգեցնել շատ լուրջ եւ անդառնալի հետեւանքների: Ռեֆորմիստների կուսակցությունը՝ հաշվի առնելով վերը նշվածը, իր քաղաքական գաղափարախոսության ենթատեքստում զգալի տեղ է հատկացնում պետական անվտանգության հարցերին։ Մասնավորապես՝ հնարավորին սեղմ ժամկետներում անհրաժեշտ է բարձրացնել բանակի մարտունակությունը, հետեւողականորեն զբաղվել զինված ուժերը ժամանակակից զինատեսակներով համալրելու հարցերով, լուրջ ուշադրություն դարձնել սպայական անձնակազմի պատրաստվածությանը, պայմանագրային ծառայության ներգրավել առողջ, ֆիզիկապես պարաստված եւ բարոյապես հասուն մարտիկների, արմատախիլ անել բանակից բոլոր անառողջ երևույթները, որոնք բացասաբար են անդրադառնում մարտական պատրաստվածության ու անձնակազմի բարոյահոգեբանական որակի վրա»։

Ռեֆորմիստներն անհրաժեշտ են համարում նաեւ բարձրացնել ազգային անվտանգության մարմինների ծառայության աշխատանքի էֆեկտիվությունը, լրջագույնս զբաղվելով այն հարցերով, որոնք խոչընդոտում են դրանց իրականացմանը։ Այս մասին նշեց Մ. Գալուստյանը եւ շեշտեց, որ ազգային անվտանգության ծառայությունը մեր պետականության հենքի անսասանության գրավականն է. «Լրջագույն աշխատանք պետք է տարվի իրավապահ համակարգի ոլորտում, իշխանության գալու պարագայում մենք մեր ուրույն օգնությունն ենք ցուցաբերելու, որպեսզի նրանք հնարավորություն ունենան անկաշկանդ իրականացնելու Սահմանադրությամբ իրենց վերապահված գործառույթները, միաժամանակ աչալուրջ հետեւելու ենք, որպեսզի լիարժեք պահպանվեն իրավապահ մարմինների տեսադաշտում հայտնված սուբյեկտների սահմանադրական իրավունքները։ Սա է բարոյապես առողջ հասարակություն ստեղծելու միակ ուղին, ինչը պետականության անվտանգության թիվ մեկ գրավականն է։ Մեծ ուշադրություն է դարձվելու մեր արտաքին քաղաքականությունն իրականացնող սուբյեկտներին, որոնց օգնությամբ գործուն ջանքեր պետք է ներդրվեն՝ վերականգնելու համար բարիդրացիական հարաբերությունները մեր դաշնակից եւ բարեկամ երկրների հետ: Դիվանագիտական հետեւողական աշխատանք պետք է տարվի նաեւ միջազգային հարթակներում, նախ եւ առաջ վերականգնելու համար մեր պետության խեղված հեղինակությունը, այնուհետեւ առաջ տանելու համար այն խնդիրները, որոնցից կախված է մեր երկրի հետագա անվտանգությունն ու պետականության գոյությունն ընդհանրապես։ Որպեսզի չմանրանամ տարատեսակ հարցերի շուրջ, փորձեցի հակիրճ ներկայացնել անվտանգային հարցերով մեր քաղաքական դիրքորոշումը։ Մեր ծրագրերը շատ են, բայց դրանք իրականացնելու համար նախ եւ առաջ պետք է հասնել իշխանության կամ մաս կազմել։ Այնպես որ, առջեւում բոլորիս սպասվում է երկարատեւ ու բարդ աշխատանք, սակայն մենք պետք է անենք մեզնից կախված այն ամենն, ինչն ունակ ենք՝ մեր երկրին ծառայելու համար»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=287659&l=am/
Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян