Անգլիայի ազգային հավաքականը դարձավ Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի երրորդ մասնակիցը:
Անգլիայի հավաքականը քառորդ եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 5-3 հաշվով առավելության հասավ Շվեյցարիայի ազգային թիմի նկատմամբ: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում գոլեր չեղան:
Էմբոլոն 75-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը: Ընդամենը 5 րոպե անց Լոնդոնի «Արսենալի» եզրային հարձակվող Բուկայո Սական գնդակը հեռահար մրցակցի դարպասը:
Լրացուցիչ ժամանակում գոլ չեղավ, դիմակայության հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի միջոցով: Անգլիայի հավաքականն առավելության հասավ 5-3 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Հետխաղյա հարվածաշարում շվեյցարացիներից վրիպեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մանուել Ականջին:
Անգլիա - Շվեյցարիա՝ 1-1 (11-մետրանոցներով՝ 5-3) (տեսանյութ)