Պետությա՞ն շնորհիվ է, որ դու Արսեն Թորոսյան ես, թե՞ եկեղեցու շնորհիվ․ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը՝ ՔՊ-ական աթեիստին

Հանդիպում

Վերջին շրջանում իշխանությունները ակտիվ քարոզ են տանում Հայ առաքելական եկեղցու դեմ։ Այդ ալիքը մեծ թափ առավ հատկապես «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ֆոնին։

Հակաեկեղեցական ակտիվ գրառումներով եւ հայտարարություններով հատկապես աչքի է ընկնում բացահայտ իրեն աթեիստ հռչակած ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Ով հերթական անգամ  «Ազատության» եթերում անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը հայտարարել էր. «Արդյունքը եղավ այն, որ առանց այն էլ հեղինակազրկված Հայ առաքելական եկեղեցին ավելի հեղինակազրկվեց, ինչից ես անձնապես ուրախանում եմ, որովհետև ինչքան եկեղեցին թույլ է, այնքան ուժեղ է պետությունը, ու դա այդպես է բոլոր պետություններում»։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հերթական հայտարարությանը այսպես է արձագանքում․

-Այն, որ դու գոյություն ունես Արսեն անունով և Թորոսյան ազգանունով, եկեղեցուն ես պարտական։ Արսեն անուն չէիր ունենա, եթե եկեղեցին չլիներ, որովհետև Արսենը հոգևոր անուն է։ Իսկ գոնե գիտի՞, թե Թորոս ինչ է նշանակում։ Թորոսը Թեոդորսի կրճատ ձևն է, իրեն հարցրեք՝ տղա ջան, գոնե քո անվան և ազգանվան ստուգաբանությունը գիտե՞ս։ Արսեն անունը քեզ տվել է եկեղեցին, եկեղեցու շնորհիվ է, որ ունես Թորոսյան ազգանուն։ Պետությա՞ն շնորհիվ է, որ դու Արսեն Թորոսյան ես, թե՞ եկեղեցու շնորհիվ է։

Հայ ժողովուրդը հայ եկեղեցուն է պարտական, որ ինքը գոյություն ունի, և գոյություն ունի իբրև պետություն, ուրիշ որևէ ուժի պարտական չէ։ Մարդ ինչքան կարող է հիմար լինել, որ հայ եկեղեցու դեմ դուրս գա։ Հայ եկեղեցու շնորհիվ ունենա պետականություն, հայ եկեղեցու շնորհիվ ունենա ինքնություն, հայ եկեղեցու շնորհիվ ունենա մշակույթ, և դրանով հանդերձ գործի հայ եկեղեցու դե՞մ։ Ինչքա՞ն անասուն պետք է լինել. Այդքան բան։ Այդ մարդը բոլոր տարիներին բացահայտ իրեն ներկայացրել է որպես տխմար, տխմարի ասածի հետ ես ի՞նչ գործ ունեմ։ Առհասարակ այդ շնչավոր էակը ինձ համար զրո է, զրոյին չեմ մեկնաբանում։

 

 

https://iravunk.com/sim/?p=287576&l=am/
ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը