Շեֆի մոտ ստուգարք են հանձնելու մարզպետները. ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքԱռաջիկա հինգշաբթի օրը` գործադիրի հերթական նիստից հետո, ըստ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների, շեֆի մոտ ստուգարք են հանձնելու մարզպետները: Մասնավորապես, վերջիններիս հանձնարարված է ստուգել մարզի բնակիչների տրամադրվածությունն իրենց թիմի նկատմամբ, եւ ահա եկել է արդյունքները ամփոփելու պահը: Ասում են` Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է այցեր սկսել Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերով: Նույն շշուկների համաձայն` Փաշինյան Նիկոլը բավական գոհ է Սյունիքի մարզպետից, ով ջանք չի խնայել, որպեսզի Բագրատ սրբազանի այցի ժամանակ վերջինիս հնարավորինս քիչ թվով ողջունողներ լինեն: Նույնը Փաշինյանն ակնկալում է մյուս մարզպետներից:
https://iravunk.com/sim/?p=287438&l=am/