Ի դեմս Նիկոլ Փաշինյանի` ունենք ազգային աղետ. Արտաշես Գեղամյան

Ներքաղաքական

Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն արդեն երկրորդ անգամ հանդիպեցին Բագրատ սրբազանի հետ: Հանդիպումը տեղի ունեցավ հուլիսի 3-ին` երեւանյան հյուրանոցներից մեկում, փակ ձեւաչափով: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է հանդիպմանը մասնակցած ՀՀ Ազգային ժողովի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ եւ 6-րդ գումարումների պատգամավոր, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ հետ:

— Պարոն Գեղամյան, ի՞նչ արդյունքներ գրանցեց քաղաքական ուժերի հանդիպումը Բագրատ սրբազանի հետ եւ ի՞նչ փակագծեր կարող եք բացել:

Կարեւորը` բոլորն ընկալում են, որ սա ազգային, ազատագրական շարժում է, եւ անկախ աշխարհաքաղաքական տեսլականներից` նկատի ունեմ Հայաստանի հետագա զարգացման, միահամուռ են այն եզրահանգման մեջ, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի` ունենք ազգային աղետ, չարիք, որը Հայաստանի Հանրապետությունը տանում է կործանման: Իսկ արդեն մանրակրկիտ բացելով, թե ինչպես ազատվել այդ չարիքից, բնականաբար, պետք է նկատի ունենալ, թե որ քաղաքական ուժը ինչպիսի հեռանկար է տեսնում եւ այդ հեռանկարին հասնելու` ինչ գործիքակազմ: Գտնում եմ, որ շատ օգտակար էր հանդիպումը: Բագրատ սրբազանի շատ հավասարակշռված եւ հաստատուն դիրքորոշումը հավատ է ներշնչում, որ այս սրբազան շարժումը կհասնի իր նպատակին` այն է` փրկել Հայաստանի Հանրապետության պետականությունը` ազատվելով Նիկոլ Փաշինյան չարիքից:

— Հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը` չե՞ք կարծում, որ ժամանակն է հստակեցնել, թե այս շարժումն ինչպիսի՞ արտաքին վեկտոր պետք է ունենա: Ի վերջո, ի՞նչ է առաջարկվում` կո՞ղմ է շարժումը Եվրամիության անդամակցմանը, ինչպե՞ս է  վերաբերում ՀԱՊԿ անդամակցությանը:

— Դրանք արհեստածին հարցադրումներ են, որոնք խնդիր ունեն մարդկանց լայն շրջանակների ուշադրությունը շեղել մայր հարցից: Իսկ մայր հարցն այն է, որ հետեւողականորեն Փաշինյանն իր ուղեվարների անմիջական ղեկավարմամբ` Հայաստանի Հանրապետության պետականությունը տանում է կործանման, տանում է Թուրքիայի վիլայեթ դարձնելու ուղղությամբ: Սա է խնդիրը, մնացած բոլոր հարցերը հավատացնում եմ ձեզ` այո՛, իրավունք ունեն հետագայում մանրակրկիտ ուսումնասիրության առարկա դառնալ, բայց միայն եւ միայն չարիքից ազատվելուց հետո:

— Իսկ Ձեր ասած` չարիքից ազատվելու համար լուծման ճանապարհներ քննարկվե՞ց հանդիպման ժամանակ: Մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց տեղի չունեցավ, խորհրդարանում որեւէ մեկը չի պատրաստվում մանդատները վայր դնել…

— Լուծման ճանապարհները բազում են, բայց դրանց մասին բարձրաձայնելը նշանակում է իսկզբանե զենք տալ Փաշինյանին, որպեսզի նա ամբողջ վարչակազմը, ամբողջ պատժիչ մեքենան նպատակուղղի, որ իսկզբանե չեզեքացնեն այդ լուծման ճանապարհների հետեւորդներին եւ դրա մասին բարձրաձայնողներին:

— Իսկ Ձեր գնահատմամբ` ի՞նչն էր պատճառը, որ շարժման առաջին փուլում հաջողության հասնել չհաջողվեց: Չէ՞ որ փողոցում հոծ բազմություն կար, իսկ Նիկոլ Փաշինյանին վերջնաժամկետ էր տրվել` հրաժարական տալու:

— Սա լուրջ վերլուծության առարկա է: Մենք ձեզ հետ միասին պետք է հաշվի առնենք այն, ինչ ես նախորդ հանդիպման ժամանակ էլ ասացի` Հայաստանի նման աշխարհաքաղաքական շատ նուրբ եւ բարդ դիրք ունեցող երկրներում իշխանափոխություններն առանց միջազգային ուժի կենտրոնների անմիջական մասնակցության տեղի չեն ունենում: Համաշխարհային քաղաքականության ուժային այսօր երկու կենտրոն կա: Այդ երկու կենտրոնների շահերը մեր տարածաշրջանում խիստ իրարամերժ են: Իմ տեսակետից մենք պետք է հետեւողականորեն տանենք երկիրը Եվրասիական տնտեսական միության, բնականաբար, Ռուսաստանի Դաշնության հետ առավել խորը ռազմաքաղաքական դաշնության ամրապնդման ճանապարհով` իմանալով, որ ապագան պատկանում է նոր ձեւավորվող աշխարհակարգի այն բեւեռին, որն ընդգրկելու է իր մեջ Ռուսաստանի Դաշնությունը, Իրանի Իսլամական հանրապետությունը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը եւ բոլոր այն երկրները, որոնք ԲՐԻԿՍ-ում են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=287364&l=am/
ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը