Մ-17 տ. ԵԱ - ՈՒՄ ՀԱՅ ԱԶԱՏ ՈՃԱՅԻՆՆԵՐԸ ՆՎԱՃԵԼ ԵՆ 1 ՈՍԿԵ ՈՒ 5 ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼՆԵՐ
ՍպորտՀայաստանի Մ - 17 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ընտրանին Նովի Սադում ավարտված Եվրոպայի առաջնությունում երկրորդն է։ Պատանի ազատ ոճայիններին հաջողվել է 1 ոսկե ու 5 բրոնզե մեդալներ։ Չեմպիոնի կոչումը մինչև 55 կգ քաշային կարգում նվաճել է ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ։ Բրոնզե մեդալակիրներ են դարձել Արմեն Պապիկյանը 48 կգ, Եղիշե Մոսեսյանը 65 կգ, Սահակ Հովհաննիսյանը 80 կգ, Արտակ Աղաբեկյանը 45 կգ և Աշոտ Գյուլնազարյանը 51 կգ։ Այսօրվանից Նովի Սադում մեկնարկող Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտնելու մինչև 20 տարեկան հունահռոմեական ոճի ըմբիշները։
Ներկայացրեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ
https://iravunk.com/sim/?p=287264&l=am/