Կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել. հայտնի են Ֆրանսիայի ԱԺ արտահերթ ընտրության առաջին փուլի արդյունքները

Միջազգային

Ֆրանսիայում հունիսի 30-ին կայացավ արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, երկրորդ փուլը տեղի կունենա հուլիսի 7-ին: Նախնական արդյունքների համաձայն, Մարին Լը Պենի «Ազգային միասնություն» կուսակցությունը ստացել է 34 տոկոս ձայն, ձախ կուսակցությունների նորաստեղծ «Նոր ժողովրդական ճակատն» ունի 29 տոկոս ձայն (ի դեպ, այս քաղաքական ուժն է ներկայացնում նաեւ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, ծագումով հայ Սեբաստիան Դելոգուին), գործող նախագահ Էմանուել Մակրոնի «Վերածնունդ» կուսակցությունը՝ 22 տոկոս: Այս մասին «Իրավունք»-ի հետ զրույցում Փարիզից տեղեկացրեց ֆրանսահայ ռազմական եւ հետաքննող լրագրող ԼԵՈ ՆԻԿՈԼՅԱՆԸ եւ ընդգծեց, որ ընտրությունների առաջին փուլում գրանցվել է վերջին 43 տարվա մեջ աննախադեպ մեծ քանակի մասնակցություն:

-  Պարոն Նիկոլյան, ինչպե՞ս կգնահատեք Ֆրանսիայում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը:

- Հատկանշական է այն, որ Ֆրանսիայում օրենք կա, ըստ որի, տարեցները, որոնք հիվանդ են, չեն կարող տանից դուրս գալ, իրավունք ունեն երաշխավորել իրենց հարազատներից մեկին, որ իր փոխարեն գնա ընտրատեղամաս եւ քվեարկի իր ուզած քաղաքական ուժի օգտին: Դրա համար ոստիկանությունը պետք է անհրաժեշտ փաստաթուղթ տրամադրի: Ֆրանսիայի ոստիկանությունն աննախադեպ քանակի դիմումներ է ստացել եւ այն աստիճան են հոգնել այդ գործընթացի մասշտաբներից, որ դիմել են կառավարությանն՝ այդ օրենքը սահմանափակելու համար, որովհետեւ ստացվում է, որ ոստիկանությունն իր գործը թողած՝ զբաղվում է ընտրություններով: Միլիոններով մարդիկ էին դիմել ոստիկանություն, որպեսզի անհրաժեշտ փաստաթուղթ ստանան՝ իրենց ընտրելու իրավունքն իրացնելու համար: 

- Ի վերջո, ինչո՞ւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը որոշեց ԱԺ-ն ցրել ու նոր արտահերթ ընտրությունների գնալ:

- Շատ հստակ խաղ է:  Նախ չմոռանանք, որ այս ամենին նախորդել էր ԱՄՆ նախագահ Բայդենի եւ Մակրոնի հանդիպումը: Իսկ դրանից հետո՝ հունիսի 9-ին Ֆրանսիայում եւ եվրոպական այլ երկրներում տեղի ունեցան Եվրախորհրդարանի ընտրություններ, որտեղ առաջատարը Մարին Լը Պենի «Ազգային միասնություն» կուսակցությունն էր: Հիմա Դուք հարց կտաք, թե՝ ի՞նչ կապ ունի սա Ֆրանսիայի ԱԺ արտահերթ ընտրությունների հետ: Շատ խորը մտածված քայլ է, որովհետեւ Մակրոնը հասկանում է, որ Մարին Լը Պենի «Ազգային միասնություն» կուսակցությունը, որն ունի նոր երիտասարդ ղեկավար՝ Ժորդան Բարդելան, բավական մեծ ներկայացվածություն արդեն իսկ ունի խորհրդարանում: Եվ եթե «Ազգային միասնություն»-ն ունենա խորհրդարանում մեծամասնություն, ապա կարող է իշխել Ֆրանսիան: Իհարկե, դժվար թե, նրանք դառնան մեծամասնություն, քանի որ հնարավոր է ձեւավորվի կոալիցիա՝ Մակրոնի կուսակցության եւ  ձախ կուսակցությունների նորաստեղծ «Նոր ժողովրդական ճակատի» միջեւ: Նրանք մինչեւ վերջերս ասում էին, թե բոլորս պետք է միավորվենք ընդդեմ Մակրոնի, բայց երբ տեսան, որ Բարդելան առաջ է անցնում, հիմա էլ ասում են, թե պետք է միավորվել ընդդեմ Բարդելայի: Ինչեւէ, այս ընտրություններով Մակրոնը ցույց կտա, թե տեսեք՝ «Ազգային միասնություն»-ը եկավ իշխանության խորհրդարանում, սակայն ոչինչ չկարողացավ անել: Հետեւապես, 2027 թվականին կայանալիք Ֆրանսիայի նախագահական ընտրություններին նրանք պետք է չընտրվեն: Չմոռանանք, որ Ֆրանսիան նախագահական կառավարում ունի եւ կարեւորն այն է, թե ով կզբաղեցնի այդ աթոռը:

- Ֆրանսիայի քաղաքացիները գո՞հ են արտահերթ խորհրդարանական ընտրության առաջին փուլի արդյունքներից:

- Վիճակը շատ լարված է, եւ սա հիշեցնում է նույն պատմությունն, ինչ եղավ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի եւ Մարին Լը Պենի միջեւ ընտրապայքարի ժամանակ: Ֆրանսիացիները Մարին Լը Պենի ազգային կուսակցությունը համարելով ֆաշիստական, թե՝ ֆաշիստները կգան Ֆրանսիան կիշխեն, գնացին ու 82 տոկոսով ընտրեցին Ժակ Շիրակին: Սա չտեսնված երեւույթ էր: Հիմա էլ փորձում են նույնն անել, բոլորը միավորվում են ընդդեմ «Ազգային միասնություն» կուսակցության նոր ղեկավարի՝  Ժորդան Բարդելայի: Այդպես էլ մարդիկ չհասկացան, որ այս քաղաքական ուժը երկրորդ համաշխարհային պատերազմի ֆաշիստների հետ կապ չունի, սերունդներ են փոխվել, եւ խոսքն ազգային պահպանողական ուժի մասին է: Ասեմ, որ վտանգը հետընտրական զարգացումների շատ մեծ է: Դրա համար Ֆրանսիայի մեծ քաղաքաներում ոստիկանական մեծ ուժեր են կուտակված: Վախենում են, որ երբ ընտրության վերջնական արդյունքները լինեն, տարբեր քաղաքական ուժերի ակտիվիստներ, մուսուլմանական գաղութի ներկայացուցիչներ դուրս գան փողոց: Այս պահին անգամ լուրջ կախատեսումներ կան, որ Ֆրանսիայում կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել, ինչպես եղավ Լիբանանում, հատկապես, որ զենք-զինամթերքի ազատ շրջանառություն կա եւ որոշ շրջաններ կան, որտեղ ոստիկանությունն էլ անգամ չի կարող մուտք գործել եւ կարգուկանոն հաստատել:

- Իսկ ո՞ր քաղաքական ուժն է ավելի հայամետ՝ իր արտահայտած դիրքորոշումներում եւ նախընտրական ծրագրերում:

- Չմոռանանք, որ «Ազգային միասնություն» կուսակցության ղեկավարությունն՝ ի դեմս Մարին Լը Պենի եւ Ժորդան Բարդելայի, միշտ պայքարել են, որ Թուրքիան չմտնի Եվրախորհուրդ: Եվ մեծամասամբ Ֆրանսիայի հայկական գաղութն իր ձայնը տալիս է հենց այս քաղաքական ուժին:  

- Փաստորեն, կարո՞ղ ենք արձանագրել, որ Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը կտրուկ իջել է:

- Ֆրանսիայի ժողովուրդը մեծամասամբ հոգնել է Էմանուել Մակրոնի քաղաքականությունից: Երբ նա առաջին անգամ ընտրվեց նախագահ, շատ անսպասելի էր, որովհետեւ  Ֆրանսիայի պատմության մեջ ով եղել է նախագահ, նախ 30-40 տարի քաղաքական պայքարի մեջ է եղել, լուրջ քաղաքական ճանապարհ է անցել: Մինչդեռ Մակրոնը բավական երիտասարդ էր եւ եղել է ընդամենը Rothschild & Cie Banque բանկի ղեկավար, ինչն, ի դեպ, նշանակում է, որ անգլիական լծակի տակ է: Նրա հրաժարականն էին պահանջում «Դեղին ժիլետները»՝ դեռ տարիներ առաջ, որը տապալվեց, քանի որ նրան պահում է ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ու ստիպում, որ նա հայտարարի պատերազմ Ռուսաստանի դեմ: Բայց այս ամենը Ֆրանսիայի ժողովրդին չի հետաքրքրում, երկրում աղքատությունը մեծ չափերի է հասնում, տնտեսական ճգնաժամ կա, սրճարանները դատարկ են, մարդիկ անգամ աղբամաններից ուտելիք են փնտրում: Ու այս իրավիճակում միլիոննավոր գումարներով Ֆրանսիան օգնում է Ուկրաինային, էլ չեմ ասում, որ այնքան զենք-զինամթերք են տվել, որ ֆրանսիական բանակին ոչինչ չի մնացել:  Ահա այս ամենն էլ հանգեցրեց նրան, ինչպիսի արդյունք ունի Մակրոնը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=287236&l=am/
ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը