Մասուդ Փեզեշկիան հայտնի է Խորհրդարանում թյուրքալեզու պատգամավորների ֆրակցիա կազմելու իր առաջարկով. Իրանահայ խմբագիրը փակագծեր է բացում

Հանդիպում

Ինչո՞վ են Իրանի նախագահական ընտրություններում երկրորդ փուլ դուրս եկած թեկնածուներից յուրաքանչյուրը, ինչո՞վ են աչքի ընկել։ Մասուդ Փեզեշկիան նշում են , որ ունի ակնհայտ ադրբեջանամետ կեցվածք, ուրեմն ի՞նչ սպասել վերջինս ընտրվելու պարագայում այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Թեհրանում լույս տեսնող  «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանի հետ, ով նախ նկատեց.

- Մասուդ Փեզեշկիանը (ռեֆորմիստ) բարեփոխական է, մասնագիտությամբ բժիշկ է (սրտի վիրահատ), որոշ ժամանակ ղեկավարել է Թավրիզի բժշկական համալսարանը, 2001-2005 թթ. առողջապահության նախարար է եղել բարեփոխական Խաթամիի նախագահության օրոք, քանի շրջան խորհրդարանի պատգամավոր է եղել, իսկ 2016-2020 թթ. խորհրդարանի փոխնախագահ, հայտնի է Խորհրդարանում թյուրքալեզու պատգամավորների ֆրակցիա կազմելու իր առաջարկով, Իրանի ազգայնական շրջանակը նրան անջատողական գաղափարների կրող է անվամնում, բայց ինքը հերքում է նման մեղադրանքները և պնդում՝ «այն ինչ արել և անում եմ միասնական ու ամբողջական Իրանի համար է»:

Ինչ վերաբերում է Սաիդ Ջալիլիին, վերջինս պահպանողական շրջանակին է պատկանում, մոտ երկու տասնյակ աշխատել է արտգործնախարարությունում, 2007-2013 թթ. Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեիի ներկայացուցիչն էր Ազգային անվտանգության գերագույն խորհրդում, նաև միջուկային համապարփակ ծրագրի հարցով (Իրան-Արևմուտք երկխոսություն) իրանական խմբի նախագահողն է եղել, 2013 թվականից անդամակցում է երկրի Նպատակահարմարության խորհրդին:

Փեզեշկիանի ընտրվելու պարագայում, Իրանի արտաքին քաղաքականության և հատկապես հայ-իրանական հարաբերություններում դժվար թե փոփոխությումններ առաջանան, քանի որ արտաքին քաղաքականության ճշտողը նախագահը չէ, այլ հոգևոր առաջնորդը:

-Այն որ որեւէ թեկնածու չհաղթահարեց անցողիկ շեմը, արդյո՞ք չի խոսում այն մասին, որ Իրանում ներքաղաքական կյանքը բավական ինտրիգային ու լարված է։

 - Բնակապաբար, երբ քաղաքական ներկապնակում առկա ուժերի համակրող շրջանակների թվաքանակը իրար մոտիկ լինեն, մրցակիցների գործը դժվարանում է անցողիկ շեմին հասնելու համար։

Իսկ այդ փաստը ոչ միշտ է խոսում ինտրիգային ու լարված վիճակի մասին։ Այստեղ հարցի ավելի մտահոգիչ կողմն ընտրություններին մասնակցության համեմատական ցածր տոկոսն է, ինչի համար պատասխանատու է ողջ պետական համակարգը՝ ե՛ւ իշխանությունները ե՛ւ ընդդիմությունը։

https://iravunk.com/sim/?p=287191&l=am/
ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը