Ցուցադրաբար նվաստացնում են Շահրամանյանին՝ մտածելով, որ դա կհեշտացնի իրենց հարաբերությունները թշնամու հետ, բայց ես լավ գիտեմ ադրբեջանցիներին, նրանք արհամարհում են թույլերին

Հանդիպում

Օրեր առաջ իրավապահները առգրավվեցից ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական Camry ավտոմեքենան, որը հանդիսանում է Արցախի Հանրապետության գույք։ Որից, հետո պարզվեց, որ Արցախը դեռ ԱԺ ունի, որը լուռ է բնավեր դարձած արցախահայերի հազարավոր խնդիրների նկատմամբ, բայց չի հանդուրժում Շահրամանյանի մեքենայի նկատմամբ կիրառված բիրտ ուժը։ Ինչպե՞ս են գնահատում արցախահայերը վերը նշվածը հետաքրքրվել ենք արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ ԲՈՐԻՍ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻՑ, 

-Ես պատգամավոր չեմ, չնայած երկու անգամ եղել եմ։ Ես զբաղեցրել եմ նաև բազմաթիվ այլ պաշտոններ և պետք է ասեմ, որ ինքս դժգոհ եմ Արցախի Ազգային ժողովի պատգամավորների պահվածքից՝ 44-օրյա պատերազմից հետո, հատկապես՝ 2023 թվականի սեպտեմբերին արցախցիների տեղահանությունից հետո։

Չեմ թվարկի այն բոլոր խնդիրները, որոնք առաջացան Արցախի կորստից հետո։ Նրանց որոշումը արհեստականորեն ձգձգվում է, մեր պատգամավորների ու պաշտոնյաների գործունեության լայն դաշտ կա, բայց կարծես ինչ-որ բանից վախենում են և միայն ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս։

Ես հասկանում եմ, որ ՀՀ իշխանությունները չեն ցանկանում հերթական անգամ խնդրի կոնֆլիկտի մեջ մտնել Ադրբեջանի իշխանությունների հետ, հետևաբար չեն համագործակցում Շահրամանյանի և պատգամավորների հետ, ցուցադրաբար նվաստացնում են նրանց՝ մտածելով, որ դա հեշտացնում է իրենց հարաբերությունները հարևանների հետ։ Ափսոս, որ այդպես են մտածում։ Ես լավ գիտեմ ադրբեջանցիներին. Նրանք արհամարհում են թույլերին և ճկվողներին և էլ ավելի մեծ ճնշում կգործադրեն նրանց վրա:

-Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրներին մեղադրեց արցախցիներին միտինգի «մատերիալ» դառձնելու մեջ։ Դու գո՞հ եք ընդդիմադիրների գործունեությունից։

-Ընդդիմությունը բողոքի շարժման մեջ է ներգրավում բոլոր նրանց, ովքեր դժգոհ են ՀՀ իշխանությունների քաղաքականությունից, այդ թվում՝ արցախցիներին։ Արցախի ժողովուրդը, չնայած այն ամենին, ինչ արել են իրենց նկատմամբ ՀՀ իշխանությունները և ՌԴ իշխանությունները, ցուցաբերում են առավելագույն զսպվածություն և դեռ սպասում են ՀՀ իշխանությունների ուշադրությանը իրենց խնդիրների լուծման հարցում։

Ինչ վերաբերում է ընդդիմության գործունեությանը, ապա ես անարդյունավետ եմ համարում նրանց գործողությունները, քանի որ Հայաստանում քաղաքական դաշտը մասնատված է, կան բազմաթիվ տարբեր կազմակերպություններ, կրոնական աղանդներ, ազդեցության գործակալներ, կա նոր ագրեսիայի վտանգ։ Նման պայմաններում ժողովրդին համախմբելը շատ դժվար է։ Փաշինյանի իշխանության սկզբում հարցազրույցներից մեկում ասել էի, որ նա իր ուսերին ծանր բեռ է դրել և, Աստված մի արասցե, եթե ձախողվի, ժողովուրդը դեռ երկար չի վստահի ոչ մեկին... Ցավոք սրտի, սա է. տեղի է ունեցել։

 

https://iravunk.com/sim/?p=287077&l=am/
ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը