Անիմաստ ժամավաճառությամբ ենք զբաղված. Օկուպացված հայրենիքի անկախ պատգամավորը փակագծեր է բացում

Հանդիպում

Չէի ցանկանա իրավական գնահատական տալ մի երևույթի մասին որի մանրամասներին տեղյակ չեմ։ Եթե հիմք ընդունենք առկա փաստը, որ խնդրո առարկա Քեմրին նախապես կնքվել էր ՀՀ քննչական մարմինների կողմից և այդ դեպքից հետո հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ քննչական ծառայության ղեկավարի հետ, պատրաստակամություն հայտնելով տրամադրել նշված մեքենան , ապա անհասկանալի է մնում քննչական գործողություններում ուժի կիրառումը և դարպասները ծխնեհան անելը։ Ինձ թվում է պետք է այդ մասին բաց խոսի նաև քննչականի ղեկավարը որպեսզի հասարակության ընկալումների մեջ մութ կետեր չմնան։ Մեր ժողովուրդը ամեն մանրուք իմանալու իրավունքը ունի և արհեստական սրացումները մեզ լավ տեղ չեն հասցնի,-անդրադառնալով օկուպացված Արցախի երբեմնի նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան առգրավվելու փաստին, ասաց օկուպացված հայրենիքի անկախ պատգամավոր ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ընդգծելով.

-Ինչ մնում է Արցախի ԱԺ ի պատգամավորների և խմբակցությունների վերաբերմունքին կամ աշխատանքին, յուրաքանչյուրը հասուն և կայացած մարդիկ են և իրենք գիտեն իրենց անելիքները, չեմ կարծում , որ չեն պատկերացնում  թե իրենց քայլերը և թե հետևանքները, իսկ ինչ մնում է առօրյա սոցիալական խնդիրներին ես մենակ իմ տեղը կարող եմ ասել , որ առաջվա պես չեմ կարողանում շատ հարցերում օգտակար լինել, բայց հնարավորություններիս սահմանում փորձում եմ օգնել, խնդիրների լուծման եղանակներ գտնել։

Անդրադառնալով Փաշինյանի որակավորումներին մասնավորապես արցախցիներին որպես միտինգի «մատերիալ» օգտագործելուն պատգամավորը նկատեց.

-Վարչապետ Փաշինյանի հայտնի ելույթում արցախցիներին որպես միտինգի մատերիյալ բնորոշելը այդքան էլ կոռեկտ չի, վերջի վերջո պետք չէ կտրվել իրականությունից և հիշել, որ այդ մարդիկ հայ են, ունեն ցավ և չունեն տեսանելի լուծումներ, կարոտը խեղդում է և ինչ-որ ելքերի փնտրտուքի մեջ  կարող են և մասնակցել հավաքների, չնայած չեմ բացառում նաև այլ շահագռգծվաթյուն ունեցող քաղաքացիների մասնակցությունը ընդդիմադիր հավաքներին, ամեն մարդ իր խղճի առաջ է պատասխան տալիս և ոչ բոլորն են միատեսակ մտածում կամ ընկալում շրջապատող միջավայրը։ Առհասարակ, այս բարդ ժամանակաշրջանում հնարավորինս պետք է զերծ մնալ փոխադարձ անհարգալից վերաբերմունքից։ Ով է մեղավոր, ինչքանով է մեղավոր դա այս պահին խնդրի լուծումը չէ, պետք է բաց աչքերով նայել վտանգներին և կենտրոնանալ սպառնացող վտանգը հեռու պահելու գործընթացների վրա։ Սխալներ բոլորս էլ թույլ ենք տվել, հիմա շահարկել թե Եվլախ կամ Սոֆիյա որն է ճիշտ, կամ էլ թե չէ Արցախը Հայաստան է և վերջ կոչն էր ճիշտ,  թե նոյեմբերի 9 ի փաստաթուղթը որպես հետևանք, դա անիմաստ ժամավաճառություն է, ոչ մի տեղ չտանող ճանապարհ։ Ինչ եղել է եղել է, այժմ ավելի մեծ սպառնալիքների տակ է Հայաստանը և հիմա խրամատում բոլորս ենք ու մի նպատակով՝ Հայաստանը պիտի պահի ու պահպանի իր անկախությունը հետագայում կորցրած իրավունքները հետ բերելու երազանքի համար։

 

https://iravunk.com/sim/?p=286961&l=am/
ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը