Խայտառակություն էր, նման անմակարդակ լսումներ տեւական ժամանակ չէի հանդիպել. Բալասանյան

Ներքաղաքական

Արտախորհրդարանական չորս քաղաքական ուժերի առաջարկով՝ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանում կազմակերպել էր լսումներ՝ «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:

Ըստ Ձեզ, տեղի ունեցած լսումներն ու այնտեղ հնչեցված մտքերը որքանո՞վ իրատեսական դարձրին Հայաստանի հնարավոր անդամակցությունը Եվրամիությանը:

— Լսումները ես կբաժանեի երկու մասի. առաջին՝ այն, որպես փաստ, անցկացնելը եւ երկրորդ՝ լսումների որակը: Վերջից եթե սկսենք, սա խայտառակություն էր, նման ցածր մակարդակի, ես կասեի՝ անգամ անմակարդակ լսումներ, տեւական ժամանակ չէի հանդիպել: Մարդիկ իրենց անձնական խնդիրներից ելնելով՝ իրենց ունեցած վատ հարաբերությունները կամ դժգոհությունը Ռուսաստանի հանդեպ փորձում էին փաթեթավորել՝ ներկայացնելով իբրեւ միջոց Եվրոպական միություն մտնելու եւ իրենց գլուխներն ազատելու: Այսինքն՝ ըստ էության, պետության շահը՝ ստորադասվում էր սեփական շահին: Սա լսումներ չէր, որպես այդպիսին, եւ նման ցածր մակարդակի լսումներից ելնելով՝ հանրաքվե անցկացնել, կարծում եմ՝ անթույլատրելի է:

Իսկ ընդհանրապես՝ ինչպե՞ս եք վերաբերվում Եվրոպական միությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու օրակարգ բերված գաղափարին:

— Գտնում եմ, որ նման աշխարհաքաղաքական ծանր իրավիճակում, երբ Եվրոպական միությունն անգամ կանգնած է լրջագույն խնդիրների առաջ, եւ ինքն էլ իր ներսում ունի լրջագույն խնդիրներ, Հայաստանի կողմից հանրաքվեի անցկացումը ոչ միայն մեզ ոչինչ չի տալու, այլեւ լարելու է մեր հարաբերություններն Իրանի եւ Ռուսաստանի հետ: Իսկ եթե ավելի պատկերավոր նշենք, հանրաքվե անելով՝ մենք կանգնելու ենք Սյունիքը կորցնելու վտանգի առաջ, որովհետեւ զրկվելու ենք Սյունիքը հայկական պահելու գլխավոր հիմնասյուներից մեկի՝ Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունից: Իսկ ինձ համար, որպես ՀՀ քաղաքացի, եւ առհասարակ կարծում եմ՝ մեր պետության համար, Սյունիքը հայկական պահելը շատ ավելին արժե, քան Եվրոպական միությանը միանալու հանրաքվե անցկացնելը: Ընդ որում՝ այն դեպքում, երբ ոչ ոք մեզ նման հրավեր անգամ չի արել, եւ Հայաստանը շատ հեռու է այդ գործընթացներին մասնակցելուց, նույնիսկ զրկված է այդ հնարավորությունից:

Ամեն դեպքում, եթե անցկացվի այդ հանրաքվեն, չե՞ք կարծում, որ ընտրության հավասար պայմաններ պետք է ստեղծվի ՀՀ քաղաքացիների համար, եւ քվեաթերթիկում դրվի երկու տարբերակ՝ ուզում եք մտնել Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությո՞ւն, թե՞ Եվրամիություն:

— Իհարկե, ավելի ազնիվ կլիներ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության հարցը համապարփակ դրվեր հանրաքվեի եւ, ըստ էության, երկու տարբերակ առաջարկվեր հայ ժողովրդին: Բայց իմ խորին համոզմամբ՝ Եվրոպական միությունն, այո՛, գեղեցիկ փաթեթավորված, փայլփլուն կոնֆետի նման ինչ-որ մի կազմակերպություն է ցանկանում ներկայացնել իրեն, սակայն խորքային երբ ուսումնասիրում ենք, հասկանում ենք, որ ԵՄ-ի մեջ մտնելը ո՛չ անվտանգային, ո՛չ տնտեսական, ո՛չ մշակութային, ո՛չ հոգեւոր արժեքների պաշտպանության տեսանկյունից մեզ ոչինչ չի տալու: Այդ մի խումբ մարդիկ, ովքեր լսումների ժամանակ նստած էին Ազգային ժողովում, տպավորություն է, որ ուղղակի աձնական շահագրգռվածությունից ելնելով էին այնտեղ՝ հույս ունենալով, որ մի օր եթե Հայաստանը դառնա Եվրոպական միության անդամ, իրենք էլ կդառնան Եվրախորհրդարանի պատգամավորներ, կգնան իրենց համար եվրոպաներում կապրեն՝ հեռվից թաց աչքերով մտահոգվելով հայրենիքի մասին, բայց իրականում՝ մտահոգվելով սեփական բարեկացության ապահովման հարցով: Այո՛, այդ լսումներում սեփական բարեկեցության ապահովման խնդիր էր դրված եւ ոչ ավել, այդտեղ լրջություն չկար, ու ընդհանրապես՝ այդ գործընթացը չի բխում Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=286684&l=am/
ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը